- Главная
- Node
- Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
Декабря 12, 2018 | 16:58
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Պարոն Զոհրաբյանն ուսանողներին ներկայացրեց Փաստաբանների պալատի հիմնախնդիրները, փաստաբան-վստահորդ, փաստաբան-հասարակություն հարաբերությունները, խոսեց փաստաբանների պալատի կանոնադրության մասին, ուսանողներին ներկայացրեց երկրում փաստաբանների մեկ պալատ ունենալու նպատակահարմարությունը, հանրային պաշտպանի ինստիտուտը:
Պարոն Զոհրաբյանը ուսանողներին ներկայացրեց փաստաբանին ներկայացվող պահանջները, ինչպես նաև պատմեց պրակտիկայում իր և այլ փաստաբանների հետ տեղի ունեցած պատմություններ, որոնց շնորհիվ նյութն էլ ավելի հասու եղավ ուսանողներն: Հանդիպման եզրափակի մասում պարոն Զոհրաբյանը սիրով պատասխանեց ուսանողների հարցերին և պատրաստակամություն հայտնեց, որ ուսանողների հետ հանդիպումները կրեն պարբերական բնույթ:
Կարևորելով ուսանողների և փաստաբանների գործնական հանդիպումները, քննարկումները` պարոն Զոհրաբյանն առաջարկեց նաև պրակտիկա անցնել Փաստաբանների դպրոցում, որտեղ հնարավորություն կընձեռնվի տեսնել փաստաբան-վստահորդ հարաբերությունների ձևավորման ողջ գործընթաց:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ն շնորհակալություն է հայտնում պարոն Զոհրաբյանին հետաքրքիր հանդիպման և բովանդակալից քննարկման համար:
Հեղինակ` Վահագն Թանգամյան