- Главная
- Node
- Վարչական դատավարության դատախաղ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում
Декабря 12, 2018 | 17:36
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Վարչական դատավարության դատախաղ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում
Դեկտեմբերի 7-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվել էր վարչական դատավարության դատախաղ, որ, ըստ էության, առաջինն էր պատմության մեջ
Դատախաղի մասնակիցներն Իրավագիտության ֆակուլտետի 2-րդ և 4-րդ կուրսի ուսանողներ էին: Դատախաղին ներկա էին նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներ, Բարձրագույն դատական խորհուրդի փոխնախագահ ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը, դատախաղի համակարգող ի.գ.թ. Տիգրան Խաչիկյանն, ինչպես նաև ՀՀ Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը: Դատախաղն անցավ թեժ քննարկումների մթնոլորտում: Հայցվորն, ում սեփականության իրավունքները խախտվել էին, բողոքարկել էր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործողությունները: Դատական նիստին ներգրավված էր նաև երրորդ անձն, ով հանդիսանում է հայցվորին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բարեխիղճ ձեռքբերող:
Կողմերի դիրքորոշումները բավականին փաստարկված էին և ուղեկցվում էին մի շարք ապացույցների ներկայացմամբ: Ուսանողներն օգտագործեցին իրենց ողջ ներուժն ու իրավական գիտելիքներն, ինչպես նաև դասախոսների փոխանցած փորձը դատախաղին մասնակցելու և հաղթանակ տանելու համար:
Հյուրերը տպավորված էին, թե՛ մասնակիցների վճռականությամբ, թե՛ նրանց իրավական գիտելիքներով: Վերջում Տ. Խաչիկյանը և Ա. Հարությունյանն, ամփոփելով դատախաղի արդյունքներն, ողջունեցին նման միջոցառումները՝ մի շարք խորհուրդներ տալով ապագա իրավաբաններին:
Մասնակիցներն իրենց կարծիքը հայտնեցին նման միջոցառումների շարունակականությունն ապահովելու համար:
Հեղինակ` Վիկտորյա Հակոբջանյան