- Главная
- Node
- Երբ բանախոսում են ուսանողները
Декабря 12, 2018 | 17:46
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Երբ բանախոսում են ուսանողները
Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության անդամները նոյեմբերի 26-30-ը դասախոսություններով հանդես եկան Երևանի և մի շարք մարզերի դպրոցներում:
Իրենց դասախոսություններով հանդես եկան Ուսանողական գիտական ընկերության անդամներից` Աննա Թադևոսյանը, Լիաննա Ավետիսյանը, Արգամ Համբարձումյանը, Վարդուհի Պողոսյանը, Լիլի Պետրոսյանը, Կիմա Արտեմյանը, Թագուհի Մարտիրոսյանը, Մարիամ Ռևազյանը, Տաթև Կարապետյանը, Պատմության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանը և քարտուղար Մանուշակ Գևորգյանը:
Ուսանողները դասախոսությամբ հանդես եկան ոչ միայն դպրոցներում, այլև Արարատի պետական քոլեջում և Պոլիտեխնիկական համալսարանում:
Դասախոսությունների ընթացքում ուսանողները բանախոսեցին հետևյալ թեմաներով` «Առաջին հանրապետության ստեղծման նախադրյալները», «Արտաշեսյան հարստության հիմնադրումը», «Պապ թագավորի ներքին և արտաքին քաղաքականությունը», «Արցախյան հիմնախնդիրը» և այլ թեմաներով: Անդրադարձ է կատարվել նաև Եգպտոսի պատմությանը, մշակույթին, արվեստին. երեխաներին ներկայացվեց Եգիպտոսն իր ողջ գույներով, եղան գործնական աշխատանքներ:
Այս դասախոսությունների ընթացքում աշակերտներն իրենց հուզող հարցերն ուղղեցին Երևանի պետական համալսարանի ուսանողներին և ստացան սպառիչ պատասխաններ: Աշակերտները նաև նշեցին, որ կցանկանային նման դասախոսությունները շարունակական լինեն:
Հեղինակներ` ԱրգամՀամբարձումյան, Լիլի Պետրոսյան