- Главная
- Node
- «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ». ԹԱՏՐՈՆԻ ՕՐ ԵՊՀ-ՈՒՄ
Декабря 14, 2018 | 15:18
Ուսանողական
«ԱՐԻ ՄՐՑԵՆՔ». ԹԱՏՐՈՆԻ ՕՐ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈւԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր թատրոնի միջֆակուլտետային մրցույթ։
Թատրոնի փուլին մասնակցեցին 17 ֆակուլտետի ուսանողները: Մրցույթում մասնակիցները ասմունքեցին և հանդես եկան տարաբնույթ թատերական ներկայացումներով:
«Մեր նպատակն է համալսարանական առօրյան մշակութային դարձնել», - ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահի տեղակալ Աննա Գարեգինյանը և հավելեց, որ այս առաջնության շրջանակում ցանկանում են բացահայտել համալսարանի տարբեր ֆակուլտետների տաղանդավոր ուսանողներին:
Նրա խոսքով, ավանդական բնույթ կրող այս մրցույթին այս տարի ավելի շատ ուսանողներ են մասնակցում, որոնք հետագայում դառնում են միջհամալսարանական տարբեր միջոցառումների և համերգների մասնակիցները:
«Մրցույթն առիթ է, որ համալսարանի տաղանդավոր ուսանողները հնարավորություն ունենան ինքնաարտահայտվելու: Թեմաների ընտրության հարցում ուսանողներն ազատ են: Իսկ ֆակուլտետների միջև ծավալվում է առողջ մրցակցություն»,- ասաց նա:
Թատրոնի միջֆակուլտետային մրցույթի ժյուրիի կազմում այսօր ընդգրկված էին բեմադրող ռեժիսոր Հայկ Աֆրիկյանը, ասմունքող Նարեկ Մարգարյանը, ԵՊՀ ՈՒԽ նախագահի տեղակալ Աննա Գարեգինյանը:
ԵՊՀ ՈՒԽ նախագահի տեղակալը նշեց, որ թատրոնի միջֆակուլտետային մրցույթում ժյուրին դիտարկելու է բեմական խոսքը և դերասանական հմտությունները:
Թատրոնի մրցույթի արդյունքները պարզ կդառնան դեկտեմբերի 20-ին՝ «Արի մրցենք» առաջնության մրցանակաբաշխության ժամանակ:
Նշենք, որ մյուս տարի նախատեսվում է անցկացնել միջհամալսարանական «Արի մրցենք» առաջնությունը:
Նադեժդա Տեր-Աբրահամյան