Անգլերենի դասընթացներ
ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետում ավարտվեցին Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի հետ համագործակցությամբ կազմակերպված անգլերենի դասընթացները (04․12-14․12․18թ․)
![1545404143](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/KAG267w0rclXSaI7HewRhTlr7h.jpg?h=dec22bcf&itok=5C01iexV)
Հանդիպումների ընթացքում ուսանողները ծանոթացան անգլերենի քերականությանը, բանավոր խոսքի առանձնահատկություններին, առանձին բառերի և բառակապակցությունների բանավոր խոսքում կիրառվելու կանոններին, իսկ դասընթացների ավարտին՝ գործնականում կիրառեցին ձեռք բերված նոր գիտելիքները։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն շնորհակալություն է հայտնում ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ին՝ հատկապես Գոհար Գևորգյանին և Մարիամ Սարգսյանին, համագործակցության և դասընթացներն վարելու համար։
Հեղինակ՝ Անահիտ Շիրվանյան