- Главная
- Node
- Ի՞նչ է ՈՒԳԸ-ն
Октября 08, 2019 | 14:20
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Ի՞նչ է ՈՒԳԸ-ն
Սույն թվականի սեպտեմբերի 10-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ–ն, իսկ սեպտեմբերի 16-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն հանդիպումներ ունեցան իրենց ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսեցիների հետ:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության Ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ, Սերվիս բաժնի, Կայուն զբոսաշրջություն մասնագիտացման 3-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Թովմասյանի կողմից ներկայացվեց կառույցը, տրվեց կառույցի ընդհանուր բնութագիրը, խոսվեց համալսարանական կրթուրթյան, համալսարանի և համալսարանական կառույցների մասին:
Հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Մ. Գրիգորյանը, ով նշեց ՈՒԳԸ կարևորությունն ուսանողների կյանքում և տեղն ու դերն ուսանողական միջավայրում:
Հանդիպման ավարտին առաջին կուրսեցիները հնչեցրին իրենց հուզող հարցերը ստանալով ամփոփ պատասխաններ: Վերջում համալսարանականները ցանկություն հայտնեցին միանալ մեր գիտակիրթ կառույցին. որոշներն անդամագրվել, իսկ մյուսները դառնալ կամավոր և ակտիվորեն մասնակցել ՈՒԳԸ գործունեությանը:
Իսկ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն հանդիպելով ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսեցիների հետ ներկայացրեց ՈՒԳԸ պատմությունը, ներկայումս ծավալվող գործունեությանն , ինչպես նաև այն հնարավորություններին , որոնք տալիս է ՈւԳԸ- ն՝ թե՛ որպես ուսանողներին օժանդակող , թե՛ որպես գիտությամբ զբաղվող կառույց: Այնուհետև սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեցան տալ իրենց հուզող բոլոր հարցերը: Նրանց մեջ գտնվեցին նաև ուսանողներ, ովքեր հետաքրքրվեցին անդամակցության ընթացակարգով ցանկացան միանալ ՈւԳԸ-ի թիմին, և իրենք ևս կազմակերպել բազմաթիվ միջոցառումներ: Բանախոսներն էին Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Ծաղիկ Միքայելյանը և քարտուղար Սոնա Մովսիսյանը, ովքեր սիրով պատասխանեցին ուսանողների հուզող հարցերին նաև ներկայացրին անդամագրվելու ընթացակարգը:
Նյութի հեղինակ` Լիլիթ Զաքարյան, Հերմինե Մկոյան