ԵՊՀ որակի ապահովման կենտրոնը բակալավրի կրթական ծրագրերի մշտադիտարկման գործընթացի շրջանակում նախաձեռնել է խորհրդատվությունների շարք մշտադիտարկման խմբերի համար:
Ս․թ․ հունիսի 12-ին և 13-ին «PRINTeL» նախագծի շրջանակում բացված ակտիվ ուսուցման լսարանում տեղի ունեցան հանդիպումներ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի և Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների բակալավրի կրթական ծրագրերի մշտադիտարկման խմբերի հետ:
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագրերի մշտադիտարկման խմբերը չորսն են։
Ղեկավարներն են՝ Գևորգյան Գեղամ, Ջիլավյան Սամվել, Ավետիսյան Կարինե, Օհանյան Վիկտոր:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետինը բակալավրի կրթական ծրագրերի մշտադիտարկման խմբերը երեքն են։
Ղեկավարներն են՝ Եղոյան Կարեն, Խաչատրյան Կառլեն, Սահակյան Գնել:
Հանդիպման ընթացքում ՈԱ կենտրոնի տնօրեն Ա. Բուդաղյանը մանրամասն ներկայացրեց հետագա գործընթացը, որը պիտի իրականացնեն մշտադիտարկման խմբերը, ինչպես նաև պատասխանեց ներկաների հարցերին:
Նշենք, որ խորհրդատվությունները կլինեն շարունակական։