Ճանաչողական այց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ Ս.թ. ապրիլի 11-ին և 18-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտները ճանաչողական կկատարեն ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բոլոր ամբիոններ և գիտահետազոտական լաբորատորիաներ, կծանոթանան կրթական ծրագրերին և գիտահետազոտական աշխատանքներին:
«Ինքնության բացահայտումը գրականության մեջ» խորագրով ուսանողական գիտաժողով Ս.թ. ապրիլի 13-14-ը Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում կկայանա «Ինքնության բացահայտումը գրականության մեջ» խորագրով ուսանողական գիտաժողով, որը կազմակերպվում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և արտասահմանյան գրականության ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ։
«ՄԱԿ մոդել» միջբուհական կրթական սիմուլյացիոն խաղ Ս.թ. ապրիլի 14-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կմեկնարկի «ՄԱԿ մոդել» միջբուհական կրթական սիմուլյացիոն խաղը, որը կազմակերպվում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի կունենա հանդիպում Ռուբեն Մաթևոսյանի և Մարտին Վարդազարյանի հետ Ս.թ. ապրիլի 15-ին՝ ժամը 13։00-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա հանդիպում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ֆակուլտետի շրջանավարտ Ռուբեն Մաթևոսյանի և Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մարտին Վարդազարյանի հետ։
Դասագրքաստեղծում. նոր հնարավորություններ և մարտահրավերներ. հանդիպում մայրենիի և գրականության դասագրքերի հեղինակների հետ Ս.թ. ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 503 ընթերցասրահում տեղի կունենա «Դասագրքաստեղծում. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով հանդիպում մայրենիի և գրականության դասագրքերի հեղինակների հետ։
Летняя школа в ЕГУ В период с 23.04.2025 по 02.05.2025 (10 дней) в рамках программы «APPEAR», реализуемой совместно кафедрой зоологии биологического факультета Ереванского государственного университета и несколькими университетами Австрии, пройдет летняя школа, в ходе которой студенты из Австрии, Армении и других стран в полевых и лабораторных условиях. получат знания о различных методах зоологии и паразитологии.
«Աշխարհագրական և քարտեզագրական մեթոդների կիրառությունը ռազմական աշխարհագրության մեջ» խորագրով կրթական-հետազոտական ծրագիր Ս.թ. մայիսի 2-4-ը՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում կանցկացվի «Աշխարհագրական և քարտեզագրական մեթոդների կիրառությունը ռազմական աշխարհագրության մեջ» խորագրով կրթական-հետազոտական ծրագիրը:
ԵՊՀ-ում կանցկացվի «Հոդվածագրության դպրոց-3» ծրագիրը Ս.թ. մայիսի 12-23-ը ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի կոնֆերանս դահլիճում Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ կանցկացվի «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
ԵՊՀ ՈՒԳԸ ընդլայնված նիստ Ս.թ. հունիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կկայանա ԵՊՀ ՈՒԳԸ ընդլայնված նիստը:
Международная конференция на тему «Истории, спонсируемые государствами, и историографическая власть» в ЕГУ 12-13 июня сего года в 9:30-18:00 по инициативе Лаборатории истории и теории философии в зале заседаний Учёного совета ЕГУ пройдет двухдневная международная конференция «Истории, спонсируемые государствами, и историографическая власть».