«Արդար խաղի կանոնները. մրցակցության պաշտպանության դերը շուկայի կարգավորման մեջ» խորագրով դասախոսություն ԵՊՀ-ում
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ
Ս․թ․ հոկտեմբերի 7-ին` ժամը 14:30-ին, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Մարկոսյանը հանդես կգա «Արդար խաղի կանոնները. մրցակցության պաշտպանության դերը շուկայի կարգավորման մեջ» թեմայով դասախոսությամբ։ Բանախոսը կներկայացնի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կարգավիճակը և գործառույթները, մրցակցային իրավախախտումները և դրանց դեմ պայքարի միջոցները, ինչպես նաև իր փորձը՝ կոնկրետ օրինակներով։