Ճանաչողական այց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ Ս․թ․ ապրիլի 11-ին և 18-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտները ճանաչողական կկատարեն ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բոլոր ամբիոններ և գիտահետազոտական լաբորատորիաներ, կծանոթանան կրթական ծրագրերին և գիտահետազոտական աշխատանքներին:
Իսպաներենի դասախոսների եվրոպական ասոցիացիայի (AEPE) միջազգային 28-րդ գիտաժողովը ԵՊՀ-ում Ս․թ․ ապրիլի 15-18-ը ԵՊՀ-ում կանցկացվի «Իսպաներեն՝ ժամանակի և տարածության մեջ առանց սահմանների լեզու․ ավանդույթ, նորարարություն և միջմշակութային երկխոսություն» խորագրով Իսպաներենի դասախոսների եվրոպական ասոցիացիայի (AEPE) միջազգային 28-րդ գիտաժողովը։
«Grid Dynamics» ընկերության տեղեկատվական հանդիպում-քննարկումը ԵՊՀ-ում Ս․թ․ ապրիլի 16-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ ռուսական կենտրոնում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում «Grid Dynamics» ընկերությունը կանցկացնի տեղեկատվական հանդիպում փորձառության (ինթերնշիփի) նոր ծրագրի վերաբերյալ։
«Կամավորությունից դեպի աշխատանք» խորագրով ծրագիր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար Ս․թ․ ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-17:15-ը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար կկազմակերպվի «Կամավորությունից դեպի աշխատանք» խորագրով միջոցառում։
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ երիտասարդական գիտաժողով Ս.թ. ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 302 լսարանում տեղի կունենա «Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ երիտասարդական գիտաժողով-2025»-ը:
«Մարդու իրավունքները ճգնաժամում. պատերազմ, հակամարտություն և տեղահանում» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. ապրիլի 17-18-ը ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, «Մարդու իրավունքների գլոբալ կամպուսի» («Global Campus of Human Rights»), Մաաստրիխտի համալսարանի և «Right Livelihood»-ի համագործակցությամբ կանցկացվի միջազգային գիտաժողով՝ նվիրված պատերազմների, զինված հակամարտությունների և հարկադիր տեղահանության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությանը։
Աշխատաժողով ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում Ս․թ․ ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի 334 լսարանում Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատաժողով, որի շրջանակում կներկայացվեն կենտրոնի՝ ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 ստանդարտի պահանջներով հավատարմագրված վերլուծական փորձարկման լաբորատորիայի գիտամեթոդական կարողությունները, նյութատեխնիկական հագեցվածությունը և առաջարկվող ծառայությունները։
«Հոգեբանական վերնիսաժ»․ գիտագործնական միջոցառում ԵՊՀ-ում Ս․թ․ ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի կունենա «Հոգեբանական վերնիսաժ» գիտագործնական միջոցառումը, որի նպատակն է հոգեբանության ոլորտի կիրառական կենտրոնների և կրթական հաստատությունների միջև ստեղծել սերտ համագործակցություն, նպաստել աշխատաշուկայի զարգացմանը և ուսանողների մասնագիտական աճին։
Летняя школа в ЕГУ В период с 23.04.2025 по 02.05.2025 (10 дней) в рамках программы «APPEAR», реализуемой совместно кафедрой зоологии биологического факультета Ереванского государственного университета и несколькими университетами Австрии, пройдет летняя школа, в ходе которой студенты из Австрии, Армении и других стран в полевых и лабораторных условиях. получат знания о различных методах зоологии и паразитологии.
Գրքի շնորհանդես և պանելային քննարկում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Ս․թ․ ապրիլի 23-ին՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսիի անվան դահլիճում (218 լսարան) ֆակուլտետի և Լունդի համալսարանի (Շվեդիա) համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա «Թուրքիայի Հանրապետությունը և չլուծված խնդիրները. 100 տարին և ավելին» («The Republic of Turkey and its Unresolved Issues. 100 Years and Beyond») գրքի շնորհանդեսը, որին հաջորդելու է Թուրքիայում ցեղասպանության հիշողությանն ու փոքրամասնությունների խնդիրներին վերաբերող պանելային քննարկում։