- Главная
- Faculty
- Факультет русской филологии
- Кафедра русской литературы
Кафедра русской литературы
1933 թվականից Երևանի պետական համալսարանում դասավանդվել է ռուս գրականության պատմության համակարգված դասընթացը ռուս հայտնի գրող Հիերոնիմ Յասինսկու դուստր Զ. Հ. Յասինսկայայի ջանքերի շնորհիվ։ 1941 թ․ համալսարանում հիմնադրվել է ռուս գրականության ամբիոն, որը մինչև 1971 թ. ղեկավարել է բ.գ.դ., պրոֆեսոր Ռ. Հ. Հովհաննիսյանը: Պրոֆեսոր Հովհաննիսյանի ղեկավարման տարիներին ամբիոնում մշակվել է առարկաների մի ամբողջ համալիր` ռուս գրականության, թարգմանության տեսության ու պրակտիկայի և հայ-ռուսական գրական կապերի վերաբերյալ: Այդ տարիներին ռուս գրականության ամբիոնում աշխատում էին անվանի դասախոսներ, որոնք մեծ դեր ունեցան Հայաստանում գրականագիտության զարգացման գործում:
1971 թ. մինչև 1978 թ. ռուս գրականության ամբիոնը ղեկավարել է ականավոր գիտնական-մանկավարժ, բ.գ.թ., դոցենտ Ղ. Վ. Այվազյանը: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում էին գրականության տեսության խնդիրները և հայ-ռուսական գրական, պատմամշակութային առնչությունները միջնադարում: Ղ․ Այվազյանի հրավերով Հայաստան դասախոսություններ կարդալու էին գալիս մեծանուն այնպիսի գիտնականներ, ինչպիսիք էին Դ. Ս. Լիխաչովը, Յու. Մ. Լոտմանը, Զ. Գ. Մինցը, Ե.Գ. Էտկինդը և շատ ուրիշներ: Նրա նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ 1962 թ․ կյանքի կոչվեցին համամիութենական «Բրյուսովյան ընթերցումները», որոնց շնորհիվ Երևանը հետագայում դարձավ բրյուսովագիտության ճանաչված կենտրոն:
Տասնութ տարի ռուս գրականության ամբիոնն ու ռուս բանասիրության ֆակուլտետը ղեկավարել է գիտնական, գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԽՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ Լ. Մ. Մկրտչյանը: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը շատ լայն էր. զբաղվում էր հայ և ռուս գրականության, գեղարվեստական թարգմանության, գրական առնչությունների խնդիրներով:
Լ. Մկրտչյանը մեծ ավանդ ունեցավ միջնադարյան հայ գրականության ուսումնասիրման, մեկնաբանման, հրատարակման ու պրոպագանդման գործում: Նա հրատարակել է միջնադարյան հայ բանաստեղծներ Նահապետ Քուչակի, Գրիգոր Նարեկացու, Կոստանդին Երզնկացու ստեղծագործությունները ռուսերեն թարգմանությամբ: Պրոֆեսորի ջանքերի շնորհիվ հայ գրականության բազում նմուշներ թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, լեհերեն` մատչելի դառնալով օտարալեզու ընթերցողին: Լ. Մկրտչյանը հեղինակել է մի շարք ուսումնասիրություններ` նվիրված Ֆ․Դոստոևսկու, Լ․Տոլստոյի, Ա․ Չեխովի, Մ․ Սալտիկով-Շչեդրինի ստեղծագործությանը:
2007 թվականից ռուս գրականության ամբիոնի վարիչն է բ.գ.թ., դոցենտ Լևոն Հակոբյանը։
Ռուս գրականության ամբիոնի ուսումնական գործունեությունը ներառում է ռուս գրականության պատմության դասավանդումը՝ ըստ գրական-պատմական զարգացման փուլերի՝ սկսած ժողովրդական բանահյուսությունից մինչև ժամանակակից ռուս գրականություն, այդ թվում նաև արտասահմանյան և ռուս գրականության պատմությունը:
Ամբիոնի ուսումնամեթոդական աշխատանքը հիմնականում միտված է ռուս գրականության դասավանդման բարելավմանը: Ամբիոնի ուսումնական ծրագրում ներգրավված են նաև գրական ստեղծագործությունների վերլուծությանը և գրականության դասավանդման մեթոդաբանությանը վերաբերող առարկաներ:
Ամբիոնի դասախոսների գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են ռուս գրականության պատմությանը, պոետիկային, համեմատական գրականագիտությանը և ռուս-հայկական գրական կապերին: Դասախոսների գիտական աշխատությունները տպագրվում են հայկական, ռուսական և արտասահմանյան գիտական պարբերականներում: Ամբիոնի անդամներն ակտիվորեն մասնակցում են միջազգային գիտաժողովների:
Ամբիոնն իրականացնում է «Ռուսաց լեզու և գրականություն», «Միջմշակութային հաղորդակցություն և թարգմանություն (ռուսերեն)» բակալավրիատական կրթական ծրագրերը և «Ռուսաց լեզու և գրականություն» մագիստրոսական կրթական ծրագիրը։
Сотрудники
Заведующий кафедрой, доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Преподаватель