Մասնագիտությունը | Ֆարմացիա |
Կրթական ծրագրի անվանումը | Դեղերի որակի վերահսկում |
Ուսման տևողությունը | Մեկ տարի*, 60 ECTS կրեդիտ |
Շնորհվող որակավորումը | Ֆարմացիայի մագիստրոս |
Ուսումնառության լեզուն | Հայերեն |
Ուսուցման ձևը | Առկա |
Ուսման վարձը | 650 000 ՀՀ դրամ |
* 4 ենթակիսամյակներով: Ենթակիսամյակի տևողությունը 8 շաբաթ է, որն ամփոփվում է քննական շրջանով, իսկ վերջին ենթակիսամյակը՝ մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:
Ծրագիրը կազմված է հիմնական մասնագիտական դասընթացներից և ներառում է մասնագիտական պրակտիկա:
Ընդունելության պահանջները
Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով:
1-ին փուլով ընդունելության մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ բակալավրիատի նույն մասնագիտության (կրթական ծրագրի) վերջին երեք ուսումնական տարիների (ուսումնական տարիների հաշվարկը սկսում է գործող ուսումնական տարվանից) շրջանավարտները՝ ըստ իրենց ամփոփիչ ատեստավորման գնահատականի և դիպլոմի հավելվածում գրանցված միջին որակական գնահատականի (ՄՈԳ-ի):
1-ին փուլով դիմորդների ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննության, մրցութային կարգով՝ ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի շեմի հաշվառմամբ:
Տվյալ փուլում ընդունելության մուտքային պահանջները յուրաքանչյուր տարի սահմանվում են ռեկտորի հրամանով:
Ընդունելության 2-րդ փուլի դիմում-հայտերն ընդունվում են միայն «Ֆարմացիա», «Դեղագործություն», «Դեղագործական քիմիա», «Բուժական գործ», «Ստոմատոլոգիա», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» բակալավրի կրթական ծրագրերի դիմորդներից:
Ընդունելության քննության անցկացման ձևաչափը՝ բանավոր:
2-րդ փուլի ընդունելության քննությունը կազմակերպվում է հետևյալ կերպ՝
«Ֆարմացիա», «Դեղագործություն», «Դեղագործական քիմիա», «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» բակալավրի կրթական ծրագրերի դիմորդների համար ընդունելությունն անցկացվում է հարցազրույցի ձևաչափով,
հարակից բակալավրի կրթական ծրագրերի («Քիմիա», «Ֆիզիկա» և «Կենսաբանություն») դիմորդների համար ընդունելությունն անցկացվում է մասնագիտական բանավոր քննությամբ՝ նախօրոք տրված հարցաշարով:
Ընդունելության քննության հարցաշար և գրականության ցանկ՝
Դեղագիտական քիմիա (անալիզ)
- Դեղերի որակի վերահսկումը քիմիադեղագործական ձեռնարկություններում, վերահսկող-անալիտիկական լաբորատորիաներում և դեղատներում
- Դեղագործական անալիզի յուրահատկություններն ու հիմնական չափանիշները
- Դեղանյութերի իսկության հաստատման (ճանաչման) ընդհանուր սկզբունքները
- Անօրգանական դեղանյութերի իսկության հաստատման քիմիական եղանակները կատիոնների և անիոնների նստեցման ռեակցիաներով
- Դեղանյութերի անորակության պատճառները և որակի փորձարկման ընդհանուր պահանջները
- Անօրգանական իոնների խառնուկների առկայության ընդհանուր փորձարկումները դեղանյութերում
- Խոնավության և pH-ի որոշումը դեղանյութերում
- Դեղանյութերի քանակական որոշման թթվահիմնային տիտրման եղանակը
- Դեղանյութերի քանակական որոշման վերօքս տիտրման եղանակը
- Դեղանյութերի քանակական որոշման կոմպլեքսոնոմետրիկ տիտրման եղանակը
- Օրգանական դեղանյութերի դասակարգման սկզբունքները
- Նյութի քիմիական կառուցվածքի և կենսաբանական ակտիվության կապը
- Օրգանական բնույթի դեղանյութերի անալիզի եղանակներ, առանձնահատկությունները
- Սահմանային և ոչ սահմանային ածխաջրածինների դեղապրեպարատներ
- Միատոմ, բազմատոմ սպիրտների դեղապրեպարատներ
- Ալդեհիդներ և դրանց ածանցյալների դեղապրեպարատներ
- Կարբոնաթթուների և դրանց աղերի դեղապատրաստուկներ
- Եթերների դեղապատրաստուկներ
- Էսթերների դեղապատրաստուկներ
- Ամինաթթվային դեղապատրաստուկներ
- Ածխաջրային դեղապատրաստուկներ
Գրականության ցանկ
- Հակոբյան Ռ. Հ., Դեղագիտական քիմիա. Դասագիրք բուհերի ուսանողների համար, Եր., hեղինակային հրատարակություն, 2010:
- Բալասանյան Մ. Գ., Ժամհարյան Ա. Գ., Աֆրիկյան Շ. Գ և ուրիշներ, Դեղագիտական քիմիա, ուսումնամեթոդական ձեռնարկ մաս 1-ին, ԵՊԲՀ, Եր. 2014:
- Граник В. Г., Основы медицинской химии, М. «Вузовская книга», 2001.
- Зефирова О. Н., Зефиров Н. С., Медицинская химия. Методологические основы создания лекарственных препаратов, Вестн. Моск. ун-та,. сер. 2, Химия, 2000, т.41. №2.
Դեղերի որակի հսկման գործիքային անալիզի եղանակներ
- Դեղագրքերում դեղերի որակի հսկման համար գործիքային վերլուծական մեթոդները և սկզբունքները
- Ինֆրակարմիր, տեսանելի և ուլտրամանուշակագույն սպեկտրաչափեր
- Հեղուկային և գազ հեղուկային քրոմատոգրաֆիական անալիզի մեթոդներ
- ՄՄՌ սպեկտրաչափական անալիզի սկզբունքները
- Մասս-քրոմատոգրաֆիական անալիզի սկզբունքները
- Քանակական և որակական նույնականացման գործիքային վերլուծական մեթոդները և սկզբունքները
- Օպտիկական անալիզի մեթոդներ (պալյարիմետրիկ չափումներ, ՕՊԴ, ՑԴ)
- Միացությունների օպտիկական մաքրության որոշման եղանակներ
- Նմուշներում տարրերի քանակական և որակական նույնականացման գործիքային եղանակները և սկզբունքները
- Որակի կառավարման համակարգեր, սկզբունքները
- Դեղագրքեր, չափորոշիչ տեխնիկական փաստաթղթեր
Գրականության ցանկ
- Сычев К.С., Практический курс жидкостной хроматографииs, КОКОРО, 2013, 272 с.
- Арзамасцева А.П., Рукаводства к лабораторным занятиям по фармацевтической xимии, Москва, 2001, 369 с.
- Васильев А. В., Гриненко Е. В. , Щукин А. О., Федулина Т. Г., Инфракрасная спектроскопия органических и природных соединений, Санкт-Петербург, 2007, 20 с.
- Шаповалова Е. Н., Пирогов А. В., Хроматографические методы анализа, Москва, 2007, 109 с.
- Нифантьев И. Э., Ивченко П. В․, Практический курс спектроскопии ядерного магнитного резонанса, Методическая разработка, Москва, 2006, 200 с.
- Якимова Л. С., Метод уф-спектроскопии и его применение в органической и физической химии, Учебно-методическое пособие, Казань, 2015, 19 с.
- Guidance on the Documentation Requirements of ISO 9001:2008
- Snyder L. R., Kirkland J. J., Dolan J. W, Introduction to Modern Liquid Chromatography, 3 rd ed. New York: John Wiley & Sons, 2010.
- ICH-Harmonised Tripartite Guideline; Validation of analytical procedures: Text and methodology Q2 (R1). 2005:1-13.
- US FDA Volume II: Methods, Method Verification and Validation ORA-LAB.5.4.5 October 2003, Revised August 2014.
Դեղարտադրության ստանդարտացում և GMP համակարգ
- Դեղի ստեղծման ուղին: Օրիգինալ և վերարտադրված (գեներիկ) դեղեր
- Դեղի որակի ապահովման կոդեքսները՝ պատշաճ լաբորատոր գործունեություն (GLP- Good Laboratory Practice), պատշաճ կլինիկական գործունեություն (GCPGood Clinical Practice), պատշաճ արտադրական գործունեություն (GMP- Good Manufacturing Practice), պատշաճ բաշխման գործունեություն (GDP- Good Distribution Practice), պատշաճ դեղազգոնության պրակտիկա (GVP- Good Pharmacovigilance practice) պատշաճ դեղատնային գործունեություն (GPP- Good pharmacy practice)
- Դեղագրքեր: Ընդհանուր, մասնավոր և ժամանակավոր դեղագրքային հոդվածներ
- Արտադրողի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթեր
- Անալիտիկ մեթոդի վալիդացիա և վերիֆիկացիա
- Պինդ դեղաձևերի որակի հսկման ցուցանիշների գնահատման մեթոդները
- Հեղուկ դեղաձևերի որակի հսկման ցուցանիշների գնահատման մեթոդները
- Փափուկ դեղաձևերի որակի հսկման ցուցանիշների գնահատման մեթոդները
Գրականության ցանկ
- Սահակյան Ա․, Դեղագործական գործունեության կառավարումը․ ուսումնական ձեռնարկ: Մաս 1, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2019:
- Կիրակոսյան Վ. Գ., Լուծելիության թեստը՝ որպես ներքին ընդունման կարծր դեղաձևերի որակի հսկման ցուցանիշ․ ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատարակչություն 2021:
- Тюкавкина Н. А., Берленд А. С., Елизарова Т. Е. и др., Стандартизация и контроль качества лекарственных средств, 2008 стр., Москва, European Pharmacopoeia, 10th edition.
- David G. Watson, Pharmaceutical analysis, 3th Edition. Elsevier Ltd. 2012.
- International Conference on Harmonization, ICH Q2 (R1) Guideline on Validation of Analytical Procedures: Text and Methodology, 2005.
- Joseph D. Nally., Good Manifacturing Practises for Pharmaceuticals. Sixth edition, 2007.
Բնական միացությունների քիմիա և կենսատեխնոլոգիա
- Ամինաթթուներ, կառուցվածքը, անվանակարգությունն ու ֆիզիկաքիմիական հատկությունները, ստերեոքիմիան
- Ամինաթթուների անալիզի մեթոդները (ՆՇՔ, ԳՀՔ, ԲԱՀՔ)
- Պեպտիդներ, պեպտիդային կապ․ պեպտիդային կապի առաջացման ռազմավարությունը
- Սպիտակուցի տարածական կառուցվածքը (I, II, III)․ առաջնային կառուցվածքի որոշման էտապները
- Ֆերմենտների դասակարգումը, կառուցվածքը և ակտիվության արտահայտման միավորները
- Ֆերմենտների ակտիվ կենտրոնի կառուցվածք (Դիքսոնի մոդելը), դենատուրացիա
- Ֆերմենտային ռեակցիայի արագության կախվածությունը ջերմաստիճանից, և միջավայրի pH-ից
- ԴՆԹ-ի կառուցվածքը
- ՌՆԹ-ի երկրորդային կառուցվածք (հիպոքրոմային էֆեկտ)
- Կենսատեխնոլոգիական արտադրության առանձնահատկությունները և պահանջները
Գրականության ցանկ
- Սաղյան Ա. Ս., Ամինաթթուների, պեպտիդների և սպիտակուցների քիմիա, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2010:
- Սաղյան Ա. Ս., Կենսատեխնոլոգիա․ դասագիրք, 412 էջ, Երևան, ԵՊՀ հրատ., 2013։
- Якубке Х. Д., Аминокислоты, пептиды, белки, Москва, 1985․
- Артемьева Е. П., Аминокислоты и белки, Екатеринбург, 2006․
- Преображенскиий Н. А., Естигнеев Р. П., Химия биологичеки активных природных соединений, Москва,1984․
- Елинов Н. П., Основы Биотехнологии, 600 с., изд. «НАУКА», СПб, 1995.
- Прищеп Т. И., Чувалин В. С., Зайков К. Л., Михалева Л. К., Основы фармакологической биотехнологии, Изд. «НТЛ», 2006.
- Орехов С. Н., Фармацевтическая биотехнологии, Изд. «ГЭОТАР-МЕДИА», 2009.
Դեղերի արտադրական տեխնոլոգիա
- Փոշիներ, պատրաստման առանձնահատկությունները
- Իրական ջրային լուծույթների պատրաստման տեխնոլոգիան (բացատրել դեղատոմսի օրինակով` միանվագ և օրական դեղաչափի հաշվարկ, առանձնահատկությունները)
- Կախույթների պատրաստում խիստ հիդրոֆոբ նյութերով (բացատրել դեղատոմսի օրինակով՝ միանվագ և օրական դեղաչափի հաշվարկ, առանձնահատկությունները)
- ԲՄՄ լուծույթներ, պատրաստման առանձնահատկությունները (բացատրել դեղատոմսի օրինակով)
- Ջրաթուրմեր, պատրաստման դեղատնային տեխնոլոգիան (բացատրել դեղատոմսի օրնակով դեղաչափերի հաշվարկ, Կջ և այլ առանձնահատկություններ)
- Քսուքներ, պատրաստման դեղատնային տեխնոլոգիան (ըստ դեղատոմսի․ առանձնահատկությունները, պատրաստման տեխնոլոգիան)
- Դեղամոմիկի պատրաստման տեխնոլոգիան (դեղաչափերի հաշվարկ, հիմքի քանակի հաշվարկ, առանձնահատկությունները)
- Գալենային դեղապատրաստուկներ, ստացման տեսական հիմունքները, տեխնոլոգիական առանձնահատկությունները
- Նորգալենային դեղապատրաստուկներ: Հանուկների մաքրման մեթոդները, ստանդարտավորման եղանակները
- Դեղահատեր, դասակարգումն ու դեղահատավորման տեսական հիմունքները: Դեղահատավորման օժանդակ նյութեր և լցանյութեր
- Դրաժե, միկրոդրաժե, սպանսուլա. արտադրության եղանակները, տեխնոլոգիական առանձնահատկությունները
- Ներարկման դեղաձևերի արդյունաբերական արտադրությունը, որակի հսկումը
Գրականության ցանկ
- Հովհաննիսյան Ա. Մ., Մկրտչյան Գ. Ֆ., Կարծր դեղաձևերի պատրաստումը դեղատնային պայմաններում․ ուսումնամեթոդական աշխատանք, Երևան, 2012։
- Հովհաննիսյան Ա. Մ., Հեղուկ դեղաձևեր, ուսումնական ձեռնարկ,Երևան, 2016։
- Հովհաննիսյան Ա.Մ., Մկրտչյան Գ. Ֆ., Փափուկ դեղաձևեր․ ուսումնական ձեռնարկ, Երևան, 2019։
- Դադայան Ա., Գալենային և նորգալենային դեղապատրաստուկների արդյունաբերական արտադրությունը․ ուսումնամեթոդական ձեռնարկ, Եր., ԵՊՀ հրատ., 2021, 94 էջ:
- Тихонов А. И., Ярных Т. Г., Технология лекарств.Изд-во НФаУ. Золотые страницы. 2002.
- Краснюк И. И., Михайлова Г. В... ,Фармацевтическая технология. Технология лекарственных форм. под. ред. Учебник.. – М.: Академия, 2015.
- Муравьев И. А., Технология лекарств, том 1, М., «Медицина», 1980.
- Тенцова А. И., Руководство к лабораторным занятиям по заводской технологии лекарственных форм. М., «Медицина», 2007.
- Меншутина Н. В., Мишина Ю. В., и др, Инновационные технологии и оборудование фармацевтического производства. том.1, М. «БИНОМ», 2013.
- Чуешов В. И., Промышленная технология лекарств, том 1, Изд. НФАУ, 2002.
Դեղաբանություն
- Դեղերի ստեղծման և ներդրման հերթականությունը:
- Պարասիմպաթիկ նյարդային համակարգի դեղաբանությունը (ուղղակի և անուղղակի ազդող խոլինոմիմետիկներ․ M- և N-խոլինոլիտիկներ)
- Սիմպաթիկ նյարդային համակարգի դեղաբանությունը (ադրենոմիմտիկներ, սիմպաթոմիմետիկներ․ ադրենոլիտիկներ և սիմպաթոլիտիկներ)
- Տեղային անզգայացնող դեղերի դեղաբանական բնութագիրը
- Թմրաբեր ցավազրկող դեղերի դեղաբանական բնութագիրը
- Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի դեղաբանական բնութագիրը
- Հակագերճնշումային դեղերի դեղաբանական բնութագիրը
- Հակաանգինալ (հակահեղձուկային) դեղերի դեղաբանական բնութագիրը
- Հակաաթերոսկլերոզային դեղերի դեղաբանական բնութագիրը
- Պենիցիլինի և ցեֆալոսպորինների շարքի հակաբիոտիկների դեղաբանական բնութագիրը
- Ամինոգլիկոզիդային, տետրացիկլինի, մակրոլիդային, լևոմիցետինի շարքի հակաբիոտիկների դեղաբանական բնութագիրը
Գրականության ցանկ
- Харкевич Д. А., Фармакология, Учебник, двенадцатое издание, «ГЭОТАР-МЕДИА», 2017.
- Гудман, Джилман, Клиническая фармакология, Москва, Практика, X издание, 2006.
- Венгеровский А. И, Курс лекций по фармакологии, учебное пособие, М. ИФ «Физикоматематическая литература», 2006.
- Крыжановский С. А., Клиническая фармакология. М. Мастерство: Высшая школа, 2001.
- Люльман Х., Мор К., Хайн Л. Наглядная фармакология, издательство “Мир”, 2008.
- Садин. Руководство к практическим занятиям по фармакологии с рецептурой. Иваново, 2008.
- Машковский М.Д., Лекарственные средства. 15 издание, Москва “Новая волна”, 2005.
- Bertram G. Katzung, Basic and clinical pharmacology, 12th edition, Mc Graw Hill, 2012.
- David E. Golan. Principles of pharmacology. The pathophysiologic basis of drug therapy. Fourth edition, Wolters Kluwer, 2017.
- Janet L. Stringer “Basic Concepts in Pharmacology: What You Need to Know for Each Drug Class”, Fourth Edition, 2011.
- Joghi S., Gowder T., Pharmacology and Therapeutics, 2014.
- Gallelli L, Pharmacology, 2012.
- Ritter J. M, Lewis L. D., Mant T.G.K., Ferro A. A Textbook of Clinical Pharmacology & Therapeutics, 2008.
Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա
- Դեղագործական համակարգ, դրա կառուցվածքը
- Հանրային դեղատուն, դրա հիմնական խնդիրն ու գործառույթները
- Դեղագետի դերը ինքնաբուժման կառավարման գործընթացում
- Դեղագործական գործունեություն: Գործունեություններ, որոնք իրականացվում են միայն դեղագետների և դեղագործների կողմից
- Դեղի՝ որպես յուրահատուկ սպառողական ապրանքի առանձնահատկությունները
- Դեղերի անվանումները
Գրականության ցանկ
- Սահակյան Ա. Ե., Դեղագործական գործունեության կառավարումը: Դեղագործական գործունեության կազմակերպումը և կարգավորումը: Մաս I: Երևան, ԵՊՀ հրատ., 2019, 284 էջ:
- Лоскутовой Е. Е., Управление и экономика фармации. Под редадакцией, Москва, 2008, 400 с.
- Багировой В. Л., Управление и экономика фармации. Под редакцией Москва. 2004, 713 с.
Կոնտակտային տվյալներ
Էլհասցե՝ pharmacy@ysu.am
Կրթական ծրագրի ղեկավար՝
ք․գ․թ․, դոցենտ Հ․ Մ, Սիմոնյան
Էլհասցե՝ hayarpi.simonyan@ysu.am