Գործում են անվանական կրթաթոշակների և ուսման վարձի փոխհատուցման համակարգեր
ԵՊՀ-ն պայմանագիր է կնքել «Ազադ Ֆարմասյութիքլզ», «Լիկվոր», «Արփիմեդ» դեղագործական ընկերությունների և «Մաթևոսյան զարգացման հիմնադրամի» հետ, ըստ որի՝ ֆարմացիայի ինստիտուտի «Ֆարմացիա» և «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական կրթական ծրագրերի այն ուսանողները, որոնք բակալավրի կրթական ծրագիրն ավարտել են բարձր առաջադիմությամբ, ստանում են անվանական կրթաթոշակ (3 ուսանող) և ուսվարձի փոխհատուցում (3 ուսանող):