Октября 13, 2023 | 10:00
Наука
Образовательные программы
Образование
Незаменимая роль педагогики в системе образования
Согласно американскому словарю Мерриама-Вебстера, педагогика – это искусство преподавания. Она способствует как решению различных социальных, коммуникативных, психолого-педагогических проблем детей в сфере общего образования, организации инклюзивного образования детей с ограниченными возможностями, овладению принципами обучения в том числе и инновационными методами, современными образовательными технологиями и средствами, так и способности эффективно управлять образованием.
Վերոգրյալ հմտությունների և մասնագիտական կարողությունների «ուղեգրքին» հնարավոր է ծանոթանալ Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում (ՄԿԶԿ)։ Այստեղ գործում են 4 կրթական ծրագրեր՝ «Սոցիալական մանկավարժություն» (բակալավրիատ, առկա), «Կրթության կազմակերպում» (մագիստրատուրա, առկա և հեռակա), «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» (մագիստրատուրա, հեռակա) և «Ուսուցչական առաջնորդություն» (մագիստրատուրա, հեռակա)։ Նշյալ կրթական ծրագրերի շրջանավարտները աշխատաշուկա են մուտք գործում ժամանակի պահանջներին համապատասխան գիտելիքներով՝ տարաբնույթ իրավիճակներում առաջացած խնդիրներին լուծումներ տալու համար նոր մոտեցումներով և մասնագիտական այնպիսի որակներով, որոնք հնարավորություն կտան վերափոխելու Հայաստանի կրթական համակարգը՝ տանելով դեպի զարգացում։
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում դասավանդում են ոլորտի անվանի և առաջատար մասնագետներ, որոնք վերապատրաստումներ են անցնում միջազգային հեղինակավոր ուսումնական և գիտական հաստատություններում, ինչպես նաև ներգրավված են տեղական ու միջազգային հետազոտական ծրագրերում։
Կենտրոնում պարբերաբար դասախոսություններ են կարդում միջազգային ճանաչում ունեցող հեղինակավոր գիտնականներ (ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից և այլն)։ Այստեղ գործող կրթական ծրագրերի շրջանակում տրամադրվող գիտելիքների և հմտությունների շնորհիվ ուսանողները դեռևս սովորելու տարիներից (մասնավորապես 3-րդ կուրսից) մուտք են գործում մասնագիտական աշխատաշուկա։
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը համագործակցային լայն կապեր ունի ոչ միայն ՀՀ տարբեր բուհերի, դպրոցների, երեխաների աջակցության և խնամքի, երեխաների զարգացման (այդ թվում՝ աուտիզմի) կենտրոնների, այլև արտասահմանյան համալսարանների հետ (Անգլիա, Ավստրիա, ԱՄՆ, Նիդեռլանդներ, Չեխիա, Լեհաստան, ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, ԱՄԷ):
Աշխատաշուկայում մեծ պահանջարկ կա ոչ միայն սոցիալական մանկավարժի, այլև կրթության կազմակերպիչների և ուսուցիչ-առաջնորդների, ինչը կենտրոնի շրջանավարտներին ընձեռում է ոլորտում կայուն դիրք զբաղեցնելու հնարավորություն:
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։