Октября 12, 2023 | 12:30
Общество
Ереванский государственный университет рядом с нашими соотечественниками из Арцаха
С первых же дней создавшейся в нашей стране ситуации студенты и сотрудники ЕГУ выразили готовность участвовать во всех процессах, направленных на оказание помощи и поддержки нашим соотечественникам, насильственно перемещенным из Арцаха.
ԵՊՀ-ն, նախաձեռնելով և համագործակցելով այլ բուհերի ու պետական գերատեսչությունների հետ, ապահովել է հարյուրավոր կամավորների ներգրավումը հաշվառման կենտրոնների աշխատանքներում։ Մեր ուսանողները ներգրավվել են Վայքի, այնուհետև Փարաքարի ու Դավթաշենի հաշվառման կենտրոնների գործունեության մեջ, անցել անհրաժեշտ վերապատրաստումները, մասնակցել Երևանի ու մարզերի համապատասխան կառույցների կողմից տարվող աշխատանքներին։
Բացի դրանից, ԵՊՀ-ն ձևավորել է կացարանների բանկ, որի միջոցով համալսարանականները համապատասխան պետական կառույցներին տրամադրում են տեղեկություններ բոլոր այն կեցավայրերի մասին, որոնք կարող են հատկացվել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնն ու Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնն էլ ակտիվ աշխատանքներ են կատարում Բյուրականի ու Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազաներում հյուրընկալված մեր հայրենակիցների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու և նրանց ժամանցը կազմակերպելու ուղղությամբ։
Զուգահեռաբար ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը իր գործընկերների հետ համատեղ ձևավորում է նաև թափուր աշխատատեղերի բանկ, որի միջոցով Արցախի մեր հայրենակիցները կկարողանան աշխատանք գտնել։
ԵՊՀ մարքեթինգի բաժինը համակարգում է կամավորների հավաքագրման, տեղաբաշխման, կամավորական աշխատանքների կազմակերպման և այլ հարցեր։
Աջակցության նոր ծրագրեր նախաձեռնելու համար Երևանի պետական համալսարանը շարունակում է գործընկերների և պետական գերատեսչությունների հետ քննարկումներ անցկացնել։