Апреля 09, 2024 | 15:00
Образование
Международное сотрудничество
Студенческий
Цикл лекций, посвященный татскому языку. Профессор Университета Сорбонны - в ЕГУ
Профессор Университета Сорбонны, доктор отделения кавказских языков и филологии Парижской Практической школы высших исследований («Ecole Pratique des Hautes Etudes») Жиль Отье читает лекции на кафедре иранистики факультета востоковедения ЕГУ. Профессор читает лекции о диалектах татского языка, на котором говорят в Азербайджане.
Ներկայում ամբողջ աշխարհում կովկասյան պարսկերենը (թաթերեն) համակարգային և համակողմանիորեն ուսումնասիրվում է միայն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում և Փարիզի Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի («Ecole Pratique des Hautes Etudes») Կովկասի լեզուների և բանասիրության բաժնում։ Ի տարբերություն երկրորդի, որտեղ կատարվում է թաթերենի միայն տիպաբանական ուսումնասիրություն, ԵՊՀ-ում այն նաև դասավանդվում է:
2016 թվականից ի վեր՝ արդեն 5-րդ անգամ ԵՊՀ-ում կովկասյան պարսկերենի հերթական բարբառի վերաբերյալ դասախոսությամբ է հանդես գալիս Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ժիլ Օտյեն: Պրոֆեսորի հետևողական աշխատանքի շնորհիվ իրանական այս լեզուն՝ թաթերենը, համակարգային ուսումնասիրության առարկա է դարձել Եվրոպայում:
Խոսելով ԵՊՀ-ի հետ գործակցության մասին՝ պրոֆեսորը նշեց, որ արդեն գրեթե 10 տարի տարբեր ծրագրերի շրջանակում պարբերաբար այցելում է համալսարան:
«Միշտ ուրախ եմ այցելելու, հատկապես դասավանդելու ԵՊՀ-ում: Դրա գլխավոր պատճառներից մեկը ուսանողներն են․ նրանք շատ լավ պատրաստված են, ունեն հարուստ գիտելիքներ, գրեթե բոլորը շատ լավ տիրապետում են պարսկերենին, ինչը ինձ հնարավորություն է ընձեռում նրանց հետ տարբեր բարբառներով դիտարկելու հետաքրքիր տեքստեր»,- ասաց պրոֆեսորը:
Որպես կովկասյան լեզուների մասնագետ՝ Ժիլ Օտյեն ուսումնասիրում է Ադրբեջանում և Դաղստանում տարածված լեզուները, դրանց քերականությունը:
Կարևորելով պրոֆեսորի՝ ԵՊՀ ուսանողների համար թաթերենի վերաբերյալ դասախոսությունների անցկացումը՝ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտ Արտյոմ Տոնոյանն ընդգծեց, որ Հայաստանում կովկասյան լեզուների մասնագետները քիչ են, հետևաբար՝ կովկասյան լեզուներին լավ տիրապետող և գրեթե ամեն տարի Ադրբեջանի ու Դաղստանի տարածքում այս լեզուների ուսումնասիրության նպատակով դաշտային աշխատանքներ կատարող մասնագետի դասախոսությունները շատ արժեքավոր են:
«Պրոֆեսորի՝ ԵՊՀ կատարած այցերն ու դասախոսությունները կարևորվում են ոչ միայն թաթերենի դասավանդման, այլև միջազգային համագործակցության տեսանկյունից: Սա լավ հնարավորություն է պահպանելու և շարունակաբար զարգացնելու հաստատված գործընկերային հարաբերությունները»,- նշեց Ա. Տոնոյանը:
Հավելենք, որ այցի շրջանակում պրոֆեսորի վերջին դասախոսությունը կկայանա ապրիլի 11-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում (321 լսարան):