April 09, 2024 | 15:00
Education
International cooperation
Student
Series of lectures devoted to Tatar language: YSU hosts Professor Gilles Authier from Sorbonne University
Professor Gilles Authier from the Sorbonne University, Doctor at the Department of Caucasian Languages and Philology of the Practical School of Advanced Studies (Paris) delivers lectures at the Chair of Iranian Studies of the YSU Faculty of Oriental Studies. The professor gives lectures on Caucasian Persian (the Tatar language) dialects spoken in Azerbaijan.
Ներկայում ամբողջ աշխարհում կովկասյան պարսկերենը (թաթերեն) համակարգային և համակողմանիորեն ուսումնասիրվում է միայն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում և Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի (Փարիզ) Կովկասի լեզուների և բանասիրության բաժնում։ Ի տարբերություն երկրորդի, որտեղ կատարվում է թաթերենի միայն տիպաբանական ուսումնասիրություն, ԵՊՀ-ում այն նաև դասավանդվում է:
2016 թվականից ի վեր՝ արդեն 5-րդ անգամ ԵՊՀ-ում կովկասյան պարսկերենի հերթական բարբառի վերաբերյալ դասախոսությամբ է հանդես գալիս Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ժիլ Օտյեն: Պրոֆեսորի հետևողական աշխատանքի շնորհիվ իրանական այս լեզուն՝ թաթերենը, համակարգային ուսումնասիրության առարկա է դարձել Եվրոպայում:
Խոսելով ԵՊՀ-ի հետ գործակցության մասին՝ պրոֆեսորը նշեց, որ արդեն գրեթե 10 տարի տարբեր ծրագրերի շրջանակում պարբերաբար այցելում է համալսարան:
«Միշտ ուրախ եմ այցելելու, հատկապես դասավանդելու ԵՊՀ-ում: Դրա գլխավոր պատճառներից մեկը ուսանողներն են․ նրանք շատ լավ պատրաստված են, ունեն հարուստ գիտելիքներ, գրեթե բոլորը շատ լավ տիրապետում են պարսկերենին, ինչը ինձ հնարավորություն է ընձեռում նրանց հետ տարբեր բարբառներով դիտարկելու հետաքրքիր տեքստեր»,- ասաց պրոֆեսորը:
Որպես կովկասյան լեզուների մասնագետ՝ Ժիլ Օտյեն ուսումնասիրում է Ադրբեջանում և Դաղստանում տարածված լեզուները, դրանց քերականությունը:
Կարևորելով պրոֆեսորի՝ ԵՊՀ ուսանողների համար թաթերենի վերաբերյալ դասախոսությունների անցկացումը՝ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտ Արտյոմ Տոնոյանն ընդգծեց, որ Հայաստանում կովկասյան լեզուների մասնագետները քիչ են, հետևաբար՝ կովկասյան լեզուներին լավ տիրապետող և գրեթե ամեն տարի Ադրբեջանի ու Դաղստանի տարածքում այս լեզուների ուսումնասիրության նպատակով դաշտային աշխատանքներ կատարող մասնագետի դասախոսությունները շատ արժեքավոր են:
«Պրոֆեսորի՝ ԵՊՀ կատարած այցերն ու դասախոսությունները կարևորվում են ոչ միայն թաթերենի դասավանդման, այլև միջազգային համագործակցության տեսանկյունից: Սա լավ հնարավորություն է պահպանելու և շարունակաբար զարգացնելու հաստատված գործընկերային հարաբերությունները»,- նշեց Ա. Տոնոյանը:
Հավելենք, որ այցի շրջանակում պրոֆեսորի վերջին դասախոսությունը կկայանա ապրիլի 11-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում (321 լսարան):