Апреля 26, 2024 | 10:13
Наука
Образование
Исследовательская работа
Безопасность науки - вызов времени
Открытое и прозрачное международное общение, распространение научной информации и данных, обмен исследовательскими материалами могут не только обеспечить развитие мировой научной мысли, но и стать новым вызовом и угрозой в том случае, если данные не будут обрабатываться, распространяться и применяться должным образом. Эти вопросы обсуждались на международной конференции «ASCE-2024», в которой приняла участие преподаватель юридического факультета ЕГУ Татевик Давтян.
«Գիտության անվտանգություն» եզրույթը համեմատաբար նոր երևույթ է. մասնագիտական հանրության ուշադրության առանցքում է հայտնվել միայն 2021 թվականից: Արդեն 8-րդ անգամ կազմակերպվող «ASCE-2024» միջազգային գիտաժողովի նպատակն է համախմբել թեմայով հետաքրքրված գիտական հանրությանը: Յուրաքանչյուր տարի մեկ հարկի տակ են հավաքվում աշխարհի առաջադեմ երկրների (ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Սինգապուր, Ավստրալիա, Գերմանիա, Նիդերլանդներ, ԵՄ այլ երկրներ)՝ վերոնշյալ ոլորտի քաղաքականություն մշակողները, ծրագիրն իրականացնող կառույցները, կառավարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ակադեմիական համայնքն ու համալսարանների ներկայացուցիչները:
Այս տարի գիտաժողովին մասնակցեցին աշխարհի 21 երկրներից շուրջ 500 ներկայացուցիչներ (ևս 200-ը՝ առցանց): Գիտաժողովին մասնակցեց նաև Հայաստանը՝ ԵՊՀ-ն։
Գիտաժողովին զեկուցում է ներկայացրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, դոցենտ Տաթևիկ Դավթյանը:
«Իմ կատարած հետազոտությունը վերաբերում է գիտության անվտանգության ոլորտի գլոբալ մարտահրավերներին, առաջադեմ երկրների արձագանքման ռազմավարություններին, Հայաստանի Հանրապետությունում առկա վիճակին՝ առաջարկելով ոլորտի քաղաքականության մշակման ուղղություններ»,- պատմեց նա։
«Բաց հասանելիությամբ համացանցային աղբյուրները միշտ չէ, որ վստահելի են»,- չնայած բոլորս մշտապես լսում ենք նմանօրինակ զգուշացումներ, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ հայտնվում են համացանցային խաբեբաների թիրախում: Տաթևիկ Դավթյանը պատմեց, որ հենց այսպես երիտասարդ ասպիրանտի՝ գյուղատնտեսական նշանակության ԱԹՍ-ների մասին ամբողջ տեղեկությունն արտահոսել է՝ հայտնվելով կիբերհանցագործների ձեռքում, երբ գիտնականը աշխատանքային համակարգչով միացել է բաց վայ-ֆայի: Արդյունքում տնտեսական-շուկայական մրցակցությունից դուրս են մնացել գիտնականը և նրան ներկայացնող երկիրը:
Այսպես՝ տեղեկության չգիտակցված արտահոսքից մինչև գումարի դիմաց գաղտնի տեղեկության վաճառք, մտավոր սեփականության գողություն, օտարերկրյա միջամտությամբ գիտական արդյունքների անօրինական յուրացում. ժամանակակից գիտական աշխարհին սպառնացող մարտահրավերներն են։
«Պետք է նշեմ, որ զեղծարարները սովորաբար ձեռք բերված գաղտնի կամ բաց (հայտնի) տեղեկությունն օգտագործում են մարդկանց որոշումների վրա ազդելու, մարդու իրավունքները ոտնահարելու, ժողովրդավարությունը, ակադեմիական ազատությունը, թափանցիկությունը, հետազոտության ամբողջականությունը, հավաստիությունը, վստահելիությունը վարկաբեկելու նպատակով: Նրանց թիրախում են գիտնականները, գիտաշխատողները, ուսանողները, գիտական հաստատությունների վարչական ապարատը»,- մանրամասնեց Տ. Դավթյանը:
Նշենք, որ «ASCE» գիտաժողովը համակարգում է ԱՄՆ Տեխասի համալսարանի հետազոտական անվտանգության գրասենյակը (Texas A&M University System Research Security Office)՝ գործակցելով ԱՄՆ դաշնային կառավարության մարմինների հետ:
«Այս գիտաժողովը կարևոր նշանակություն ունի գիտության անվտանգության ոլորտում գլոբալ համագործակցության և մարտահրավերներին դիմակայելու հարցերում՝ հանդիսանալով միջազգային հարթակ, բարձրացնելով իրազեկվածության մակարդակը և առաջարկելով առկա խնդիրների լուծումներ»,- նշեց Տաթևիկ Դավթյանը:
Գիտաժողովի ժամանակ քննարկվել են ակադեմիական հանրության առջև ծառացած մարտահրավերները՝ գիտության և տեխնոլոգիաների գործակցության միտումների վերլուծությունից մինչև ակադեմիական միջավայրում օտար ազդեցության դրսևորումներ, ռիսկեր ու կառավարում: Քննարկվել են նաև հետազոտական անվտանգության ամերիկյան, կանադական և եվրոպական մոտեցումները՝ առաջարկելով արժեքավոր հեռանկարներ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից՝ բաց գիտության, սպառնալիքների և ճկունության հավասարակշռման վերաբերյալ:
Գիտության անվտանգության հիմնահարցերի դիտարկումը կարևոր է բոլոր երկրների համար, քանի որ ակադեմիական ազատությունը և միջազգային գործակցությունը գիտական առաջընթացի հիմնաքարերն են, իսկ գիտական հայտնագործությունները կատարվում են փոխկապակցված միջազգային էկոհամակարգում՝ միասնաբար օգտագործելով ամբողջ աշխարհի մտավոր ներուժը, տաղանդը, ֆինանսական ռեսուրսները: Հետևաբար գիտական անվտանգ միջավայր ունենալու համար անհրաժեշտ է բոլոր օղակների ներգրավվածությունը:
Տաթևիկ Դավթյանը նշեց, որ ՀՀ գիտության ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը, ռազմավարությունն ու քաղաքականությունը չեն նախատեսում գիտության անվտանգությանն ուղղված միջոցառումներ, կանոնակարգեր կամ ուղեցույցներ: Սակայն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով սահմանվել է ակադեմիական բարեվարքություն հասկացությունը, որով բուհերը պարտավորվում են սահմանել բարեվարքության կանոնակարգեր և ստեղծել դրանց գործողության մեխանիզմներ:
Նա ընդգծեց, որ սա դրական քայլ է, սակայն ակադեմիական բարեվարքության և գիտության անվտանգության հայեցակարգերը, որքան էլ ընդհանուր շատ կողմեր ունեն և լրացնում են միմյանց, նույնական չեն:
Ոլորտը կանոնակարգելու նպատակով Տաթևիկ Դավթյանն իր կատարած գիտական հետազոտությամբ առաջարկել է կատարել իրազեկման արշավներ գիտնականների, բուհերի համապատասխան ստորաբաժանումների (էթիկա, գիտական քաղաքականություն և այլն) ղեկավարության հետ՝ սահմանելով խնդիրը և մշակելով համապատասխան քաղաքականություն: