Апреля 29, 2024 | 15:42
Мероприятия
Политика
Чрезвычайный и Полномочный Посол Королевства Швеция прочитал лекцию в ЕГУ
Чрезвычайный и Полномочный Посол Королевства Швеция в Армении Патрик Свенссон прочитал лекцию в ЕГУ, во время которой представил историю дипломатических отношений между Швецией и Арменией, основные направления сотрудничества, а также внешнеполитический подход Швеции в современной геополитической ситуации.

Խոսելով Շվեդիայի աջակցությամբ Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերից՝ դեսպանը նշեց, որ դրանց մեծ մասն ուղղված է ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքներին, գենդերային հավասարությանը, կոռուպցիայի կանխարգելմանը, տնտեսական զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանությանը։

Պատրիկ Սվենսոնը, անդրադառնալով ՀՀ-ում գործող այն կազմակերպություններին և հիմնադրամներին, որոնց հետ ունեն գործընկերային հարաբերություններ, ասաց, որ ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն պարբերաբար հայտարարվող դրամաշնորհների մրցույթների շրջանակում իրենց նախագծերը ներկայացնելու այդ կառույցներին և ստանալու ֆինանսավորում։
«Մենք ֆինանսավորում ենք նաև թափոնների կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերը, նպաստում էլեկտրաարդյունավետության բարձրացմանը, համագործակցում դատական համակարգի հետ, որ դատավորները դառնան ավելի փորձառու, ինչպես նաև առավել արդյունավետ աշխատեն ԶԼՄ-ի հետ։ Աջակցում ենք նաև ՀՀ ԶՈՒ-ում կանանց ներգրավմանը նպաստող ծրագրերին»,- ասաց Պատրիկ Սվենսոնը։

«Ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել Հայաստանում․ մշակույթը, լանդշաֆտը ինձ հիացնում են, մարտահրավերներին դիմակայելու մարդկանց պատրաստակամությունը՝ ևս»,- ընդգծեց դեսպանը։
Դասախոսությունից հետո ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու դեսպանին։