Июня 05, 2024 | 15:00
Партнеры
Образование
Исследовательская работа
Студенты ЕГУ, выбравшие профессию геолога, удостоились денежного вознаграждения
Студенты факультета географии и геологии ЕГУ Грач Карян и Марине Бангоян получили денежную премию как авторы лучшей дипломной работы и лучшей магистерской диссертации.
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և գործընկեր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններից հետո հանձնաժողովը ընտրել է լավագույն աշխատանքները։ Ընտրված երկու աշխատանքների հեղինակները «Պետրոս Ալոյան» հիմնադրամի կողմից արժանացան 1500-ական եվրո դրամական պարգևի:
Պարգևատրման նպատակն է խրախուսել երկրաբանի մասնագիտությունն ընտրած ուսանողներին՝ ձեռք բերելու մասնագիտական խոր գիտելիքներ և դրանք կիրառելու գործնականում:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, կարևորելով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ գործակցային հարաբերությունները, նշեց, որ ընկերության հետ հենց սկզբից քննարկվել են համագործակցության այնպիսի ուղիներ, որոնք նոր հարթակ կստեղծեն ֆակուլտետի գիտական ներուժը ցույց տալու համար։
«Այս աջակցությունը մեծ դերակատարում ունի, քանի որ ոգեշնչում է ուսանողներին` կատարելու և լավագույնս ներկայացնելու գիտական աշխատանքներ: Այս առումով մեծապես կարևորում եմ ընկերության աջակցությունը։ Ֆակուլտետը պատրաստակամ է ընկերության հետ իրագործելու նորանոր գաղափարներ»,- ընդգծեց Ս․ Քելյանը:
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի հիմնադիր Հայկ Ալոյանը, մատնանշելով Հայաստանում երկրաբանի մասնագիտության դերակատարումը, ասաց. «Մեր երկրի համար շատ կարևոր ու պահանջված է երկրաբանի մասնագիտությունը, բացի դրանից՝ լավ երկրաբաններն ունենում են բարձր վարձատրվող աշխատանք: Եթե երկրաբանի մասնագիտություն ունենալու հետ միասին ուսանողները լավ տիրապետեն անգլերենին, ապա հնարավորություն կունենան նաև այլ երկրներում բարձր վարձատրվող աշխատանք ունենալու»։
Այս տարվա մրցանակակիր Մարինե Բանգոյանը, որը Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Երկրաֆիզիկա, ջրաերկրաբանություն և ճարտարագիտական երկրաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանող է, ներկայացնելով իր թեզի թեման, նշեց, որ այն վերաբերում է Վարդաշենի և Էրեբունու քրեակատարողական հիմնարկների տարածքներում քրեակատարողական նոր հիմնարկների կառուցման համար ինժեներաերկրաբանական հետազոտություն կատարելուն։
«Այժմ Երևանում շատ են կառուցվում նոր շենքեր և շինություններ, և ինձ հետաքրքրում էր, թե ինժեներաերկրաբանական որ պայմաններն են հիմք դառնում նոր շենքերի կառուցման համար: Իմ ուսումնասիրության ավարտին հանգել եմ այն եզրակացության, որ տվյալ տարածքներում շինարարություն անելն արգելվում է` պայմանավորված տարածքի ոչ բարենպաստ ինժեներաերկրաբանական պայմաններով»,- նշեց Մարինեն:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Երկրաբանություն» բակալավրի կրթական ծրագրի ուսանող Հրաչ Քառյանի ավարտական աշխատանքը բակալավրիատի ուսանողների ներկայացրած աշխատանքների մեջ ճանաչվել է լավագույնը: Նա իր ավարտական աշխատանքում վերլուծել է Ագարակի և Եղվարդի հնագիտական հուշարձանների տարածքում կատարված երկրաֆիզիկական աշխատանքների արդյունքները:
Նշենք, որ «Երկրաբանություն» մասնագիտության և համապատասխան կրթական ծրագրերի առկա և հեռակա ուսուցման ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը կազմակերպելու համար ստեղծված ատեստավորման հանձնաժողովները նախագահում էր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի հիմնադիր Հայկ Ալոյանը, հանձնաժողովի կազմում էին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանը, պրոֆեսորադասախոսական կազմի, «Նոր Գեո» ՍՊԸ, ԳԱԱ երկրաբանության գիտությունների ինստիտուտի ներկայացուցիչները: