Июня 05, 2024 | 17:07
Общество
Мероприятия
В ЕГУ с благодарностью вспоминали о научном вкладе известного учёного Сергея Арутюнова
На историческом факультете ЕГУ состоялось мероприятие, посвященное памяти Сергея Арутюнова - члена-корреспондента АН СССР и РФ, археолога, этнографа, социального антрополога, доктора биологических наук, прочитавшего многочисленные лекции на историческом факультете ЕГУ.
Սերգեյ Հարությունովը ազգագրական աշխատանք է կատարել Ռուսաստանի հյուսիսում, Ճապոնիայում, Վիետնամում, Հնդկաստանում, զբաղվել է նաև ռուս-ճապոնական ալգորիթմի թարգմանությամբ: Նա եղել է նաև Միկլուխո Մակլայի անվան ազգաբանության և մարդաբանության ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչը:
Սերգեյ Հարությունովի հիշատակին նվիրված միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ ներկաներից յուրաքանչյուրն ունի շատ արժեքավոր ու հետաքրքիր հիշողություններ Սերգեյ Հարությունովի մարդկային տեսակի և մասնագիտական որակների մասին:
«Սերգեյ Հարությունովի` ԵՊՀ այցելության պարտադիր բաղադրիչներից մեկը շատերիս համար հազվագյուտ գրքեր բերելն էր: Միայն գիտությունը սիրող մարդը կարող էր մի կողմ դնել իր համաշխարհային հռչակն ու գրքերով լի ծանր արկղերը Մոսկվայից հասցնել Երևան՝ ամենաշատը հենց դրանից ուրախանալով: Ուզում եմ՝ մենք բոլորս մեր մասնագիտությունը սիրենք այնպես, ինչպես նա է սիրել: Մարդը, որը «վարակվում է» ազգագրությամբ, անընդհատ ինքնամաքրման գործընթացի մեջ է»,- նշեց Մ․ Գաբրիելյանը:
Միկլուխո Մակլայի անվան ազգաբանության և մարդաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սվետլանա Ռիժակովան ԵՊՀ պատմության ֆակուլտետին նվիրեց «Gusaba» խորագրով գիրքը, որում ներկայացված են գիտնական Սերգեյ Հարությունովի հիշողություններն ու որոշ հայտնի ու անհայտ պատմություններ:
Սվետլանա Ռիժակովան, խոսելով գրքի անվանումից, ընդգծեց՝ Սերգեյ Հարությունովի կեղծանունը «Gusaba» էր, որ ճապոներենից թարգմանաբար նշանակում է «հիմարության կառքը քաշող»։
«Նա այն մարդկանցից էր, որոնք մի կողմից լուրջ և մեծ գործեր են անում, իսկ մյուս կողմից՝ կյանք ներմուծում հումոր և երջանկություն: Նա շատ է ճամփորդել և՛ ազգագրական աշխատանքներ կատարելու, և՛ դասավանդման նպատակներով, իսկ իր կյանքի վերջին երեք տարիները նա անցկացրել է տանը»,- ասաց Սվետլանա Ռիժակովան:
Սվետլանա Ռիժակովան միջոցառմանը ցուցադրեց նաև Սերգեյ Հարությունովի հիշատակին նվիրված վավերագրական ֆիլմ, որում ներկայացվեցին նաև գիտնականի ընտանեկան լուսանկարները: Խոսելով Սերգեյ Հարությունովի արմատներից՝ նա նշեց, որ Ս․ Հարությունովը ծնվել է Թբիլիսիում, այնուհետև ընդգծեց, որ հայրը հայ էր, իսկ մայրական կողմի հարազատները տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին, այդ թվում` ռուս, իտալացի, ուկրաինացի:
Արժանահիշատակ են Սերգեյ Հարությունովի հետևյալ խոսքերը, որոնք նա ասել է իր հարցազրույցներից մեկի ժամանակ. «Այն գիտակցումը, որ ես հայ եմ, ինձ երբեք չի լքել»:
ԵՊՀ մշակութային մարդաբանության բաժնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ Լևոն Աբրահամյանը ներկայացրեց «Հայ ազգագրագետների «դեսպանը» Մոսկվայում և հետազոտական փորձառությունը հյուսիսային գիտարշավում» վերտառությամբ զեկույցը` նվիրված Սերգեյ Հարությունովի հիշատակին: Լևոն Աբրահամյանը շեշտեց, որ Սերգեյ Հարությունովը միջազգային մակարդակով համակրանք վայելող գիտնական էր և համառորեն առաջ էր շարժվում մշակույթների, ազգերի և մայրցամաքների միջով: Նա հույս հայտնեց, որ Սերգեյ Հարությունովի օրագրերում արձանագրված ազգագրական նյութերն անպայման մի օր կհրապարակվեն:
Միջոցառման ընթացքում Ս․ Հարությունովի մասին իրենց հիշողություններից պատմեցին նաև ԵՊՀ դասախոսներ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատողներ Աղասի Թադևոսյանն ու Գայանե Շագոյանը:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվեց ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի ու ազգագրական և մարդաբանական հետազոտությունների լաբորատորիայի համատեղ ջանքերով։