Июля 01, 2024 | 11:15
Партнеры
Карьера
Выпускники
Выпускникам юридического факультета ЕГУ были представлены возможности трудоустройства в офисе Защитника прав человека
В Ереванском государственном университете состоялась церемония вручения дипломов выпускникам юридического факультета, на которую также были приглашены сотрудники офиса Защитника прав человека для презентации вакантных должностей в офисе.

Արդեն երկու տարի է, ինչ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շրջանավարտների դիպլոմների հանձնման ընթացքում կազմակերպում է նաև նրանց տվյալների հավաքագրման գործընթացը: Գործընթացի շրջանակում մի շարք մասնավոր և պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ հրավիրվում են համալսարան՝ շրջանավարտներին ներկայացնելու իրենց կազմակերպություններում առկա աշխատանքի և մասնագիտական պրակտիկայի հնարավորությունները։

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, ներկայացնելով գործընթացի մանրամասները, նշեց, որ գործընկերներին նախապես ներկայացնում են ԵՊՀ տարբեր ֆակուլտետների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակացույցը։ Հաշվի առնելով իրենց կազմակերպությունում մասնագետների առկա պահանջը՝ գործատուներն ընտրում են անհրաժեշտ ֆակուլտետն ու ներկայանում իրենց առաջարկներով։
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն առաջին անգամ են ԵՊՀ-ում ներկայացնում գրասենյակի առաջարկները։ Մի շարք գործընկերների հետ էլ պայմանավորվածություն կա՝ շրջանավարտների հետ հանդիպումը կազմակերպելու այլ ձևաչափով»,- ընդգծեց Կարինե Նազարյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Միլենա Տոնոյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներին ներկայացնելով աշխատակազմում առկա թափուր աշխատատեղերը, ընդգծեց, որ թեպետ ՄԻՊ գրասենյակում կա տարբեր ոլորտների աշխատակիցների պահանջ, սակայն հիմնականում անհրաժեշտ են իրավագետներ։

«Այն ուսանողները, որոնք հետաքրքված են մեր առաջարկած թափուր հաստիքներով, թողնում են իրենց տվյալները՝ առաջիկայում մեզ հետ կապ հաստատելու համար։ ՄԻՊ գրասենյակում, օրինակ, կան քրեական արդարադատության ոլորտում անձի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող վարչություն, քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության վարչություն, կոնվենցիոն մանդատների ապահովման վարչություն և այլն, որտեղ առկա թափուր հաստիքների համար պահանջվում է իրավաբանական կրթություն։ Եվ այս տեսանկյունից ողջունելի է ԵՊՀ-ի հետ համագործակցությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հենց համալսարանում շրջանավարտներին ներկայացնելու մեզ մոտ առկա աշխատատեղերը»,- ասաց Միլենա Տոնոյանը։
Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Մարիամ Մուկուչյանը հետաքրքված էր ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների ներկայացրած աշխատանքի առաջարկներով, ուստի թողեց իր տվյալները։ Նա նշեց, որ թեպետ ներկայում աշխատում է փաստաբանական գրասենյակում, սակայն պատրաստ է նոր առաջարկներ ընդունելու։ Շրջանավարտի համոզմամբ՝ մարդու իրավունքների ոլորտում դեռ շատ անելիք կա, և ինքը պատրաստ է աշխատելու ոլորտը զարգացնելու ուղղությամբ։
Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Անահիտ Մնացականյանն էլ նշեց, որ թեպետ ՄԻՊ գրասենյակն ունի գրավիչ առաջարկներ, բայց այդ առաջարկները կդիտարկի ավելի ուշ, քանի որ այժմ ցանկություն ունի իր ներդրումն ունենալու փաստաբանական ոլորտում։
Նշենք, որ շրջանավարտների տվյալների հավաքագրման գործընթացի ժամանակ շրջանավարտները ծանոթանում են նաև ԵՊՀ-ի կողմից շրջանավարտների համայնքին ընձեռվող հնարավորություններին և իրականացվող ծրագրերին։