Октября 25, 2024 | 17:02
Музей
Мероприятия
В ЕГУ состоялось мероприятие «Ереван-100»
В Музее истории ЕГУ имени профессора Л. Гарибджаняна состоялось мероприятие «Ереван-100», посвященное 100-летию генерального плана Еревана, спроектированного армянским архитектором Александром Таманяном. Настоящее и будущее градостроительства и развития Еревана были обсуждены в контексте общественно-политических процессов.
Միջոցառումը քննարկումների բաց հարթակ էր՝ նվիրված և՛ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 20-ամյակին, և՛ Երևանի գլխավոր հատակագծի 100-ամյակին, և՛ ֆակուլտետի տարածքային ուսումնասիրությունների և զարգացման լաբորատորիայի («TS&D lab») բացմանը։
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը նշեց, որ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից դրամաշնորհ ստացած լաբորատորիան վերջերս է սկսել իր գործունեությունը: Այն նպատակ ունի ուսումնասիրելու հետխորհրդային Հայաստանի արդյունաբերական և տարածքային զարգացման հեռանկարները։ Լաբորատորիայի աշխատանքներն ուղղված են նաև խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջանի արդիականացման ռազմավարությունների ուսումնասիրությանը։
«Տարածքային ուսումնասիրությունների խնդիրն արդիական է: Ժամանակն է անցնելու հիմնավորված, պլանավորված համաչափ տարածքային զարգացման։ Այս նպատակի իրագործման համար անհրաժեշտ է ուսումնասիրել, վեր հանել, թե ինչ պահանջներ կան, հասկանալ՝ ինչպես կարելի է դա անել: Սրանք այն խնդիրներն են, որոնք պետք է լինեն լաբորատորիայի գործունեության առանցքում»,- ասաց դեկանը։
ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, «TS&D lab»-ի համաղեկավար Հարություն Վերմիշյանը, որի գիտական հետազոտություններն ընդգրկում են սոցիոլոգիական հետազոտության մեթոդաբանության հիմքերը, ինքնության ճգնաժամերը, քաղաքային տարածության գաղափարական և մշակութային վերափոխումները և պատմական վերլուծությունը, ընդգծեց․ «Մեր լաբորատորիայի ղեկավարները Վիեննայի համալսարանի աշխարհագրության և տարածաշրջանային հետազոտությունների ֆակուլտետի քաղաքային ուսումնասիրությունների աշխատանքային խմբի ղեկավար, պրոֆեսոր Քերսթին Քրելենբերգն ու նույն խմբի ասիստենտ Իվոնե Ֆրանցն են: Նրանց հետ արդեն իսկ ակտիվորեն իրականացնում ենք այլ նախագծեր ևս։ Լաբորատորիան հնարավորություն կընձեռի ոլորտում երկխոսություն սկսելու, հիմնելու փորձագետների և գաղափարների ցանց, ստեղծելու տարածքային ուսումնասիրությունների միջգիտակարգային դպրոց։ Առաջիկա հինգ տարիների ընթացքում նպատակ ունենք դառնալու գործող այնպիսի կառույց, որի անդամները կլինեն նաև ակտիվ մասնակիցներ»։
Անդրադառնալով Երևանի գլխավոր հատակագծին՝ Հ․ Վերմիշյանը մատնանշեց, որ այն նոր պետության, քաղաքի, հասարակության տարածքային զարգացման կառուցվածք էր։
«Մեր մեթոդաբանությամբ քաղաքը հենց հասարակության պատմական փոխակերպման տարրն է, և այսօր մենք խոսում ենք ոչ միայն Երևանի, այլև հայաստանյան հասարակության 100-ամյա փոխակերպման մասին»,- հավելեց լաբորատորիայի համաղեկավարը։
«TS&D lab» միջգիտակարգային լաբորատորիայի գիտական խմբում ընդգրկված հետազոտողներից է նաև Օքսֆորդի համալսարանի ասպիրանտ, մարդաբան, աշխարհագրական գիտությունների թեկնածու Մարիա Գունկոն: Գիտնականը շեշտեց հատակագծի՝ Հայաստանի տարածական զարգացման վրա ունեցած մեծ ազդեցությունը: Կարևորվեց այն հանգամանքը, որ լաբորատորիան հիմնվել է Երևանի գլխավոր հատակագծի մշակումից և ընդունումից 100 տարի անց։
Միջոցառման շրջանակում տեղի ունեցան երկու՝ «Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը և անդին» և «Генплан: Ուտոպիայից հետերոտոպիա» խորագրերով պանելային քննարկումներ:
Առաջին պանելային քննարկման ժամանակ արվեստագետ, քննադատ Ռուբեն Արևշատյանը, ճարտարապետներ Մարիա Կրեմերը, Սարհատ Պետրոսյանը և Շահե Սիմոնյանը խոսեցին Երևանի գլխավոր հատակագծի մասին: Բանախոսները Երևանի օրինակով քննարկեցին մի շարք հարցեր, որոնցից էին՝ ինչու է տարածությունը դեֆորմացվում, ինչպես պետք է երկխոսի քաղաքականություն մշակողը, ճարտարապետը, սպառողը, որոնք են հարաբերություններն ու ռիսկերը։ Բանախոսությունը նվիրված էր Հայաստանում և Հայաստանից դուրս տարածքային զարգացման քաղաքականությունների ըմբռնմանը։
Երկրորդ պանելային քննարկմանը մասնագետները փորձեցին դուրս բերել մարդաբանական, սոցիոլոգիական շերտերը: Բանախոսություններով հանդես եկան ճարտարապետ Արսեն Աբրահամյանը, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Յուլիանա Մելքումյանը, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադևոսյանը, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, հետազոտող Արամ Վարտիկյանը՝ անդրադառնալով քաղաքային տարածության վերարտադրության գաղափարախոսական և մշակութային պրակտիկաների հակասականությանը: