Ноября 15, 2024 | 18:30
Партнеры
Мероприятия
Факультету географии и геологии ЕГУ 90 лет. Юбилейное мероприятие в ЕГУ
В Ереванском государственном университете состоялось мероприятие «90-летие отличия», посвящённое 90-летию основания факультета географии и геологии. Цель мероприятия – оценить роль факультета в научно-образовательной сфере, а также вклад выпускников факультета в дело развития Армении.
Հրավիրյալ նախարարները և գործընկերները միջոցառման շրջանակում մասնակցեցին Հայաստանի երկրաբանության ոլորտում զգալի ներդրում ունեցած Պետրոս Ալոյանի անվան գեոինովացիոն կրթական կենտրոնի բացմանը: Միջոցառումը նշանավորվեց նաև ֆակուլտետին կից խորհրդատվական մարմնի ստեղծմամբ:
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, կարևորելով ֆակուլտետում երիտասարդ և եռանդուն ղեկավարության, բանիմաց պրոֆեսորադասախոսական կազմի և աշխարհին ոգևորությամբ նայող ուսանողների ներգրավվածությունը, ընդգծեց. «Մեր շրջանավարտներն են որոշում, թե Հայաստանում բնական ռեսուրսների կառավարումն ինչպես է կազակերպվում, նրանք են «ստեղծում» գիտելիք բնական ռեսուրսների ճիշտ տնօրինման վերաբերյալ: Հետևաբար, որքան շատ կարողանանք կրթել պրոֆեսիոնալների, այնքան Հայաստանում մեծ զարգացում կապրի աշխարհագրության ու երկրաբանության ոլորտը»:
Պրոռեկտորը շնորհակալություն հայտնեց այն գործընկերներին, որոնք հատկապես վերջին շրջանում ակտիվ ներգրավված են ֆակուլտետի զարգացման գործում և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով ֆակուլտետը էլ ավելի կբարելավի մատուցվող կրթական, հետազոտական ծրագրերը, իսկ շրջանավարտներն իրենց արժանի ծառայությունը կմատուցեն երկրին:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանն ընդգծեց, որ 90 տարի է, ինչ ֆակուլտետը պատրաստում է մասնագետներ, որոնք իրենց կարևոր ներդրումն են ունենում ՀՀ տարբեր ոլորտների զարգացման գործում։
«Ֆակուլտետում գործող կրթական ծրագրերը կարևոր նշանակություն ունեն ոչ միայն գիտության ոլորտում, այլև պետական, հանրային կառավարման, բիզնեսի ոլորտներում․ այս մասին են վկայում ֆակուլտետի շրջանավարտների գրանցած հաջողությունները: Հատկապես գնահատելի է մեր շրջանավարտների դերը, որոնք այսօր կանգնած են մեր կողքին և աջակցում են նոր սերնդին, ինչպես նաև նպաստում ֆակուլտետի կրթական ծրագրերի կատարելագործմանը»,- ասաց նա:
Դեկանն այս համատեքստում համոզմունք հայտնեց, որ աշխարհագրության և երկրաբանության ոլորտում ներդրում ունեցող շրջանավարտների փորձն ու խորհուրդները հենասյուն կդառնան ֆակուլտետի ուսումնական գործընթացի որակական բարելավման համար, ինչպես նաև կխթանեն ուսանողների և ֆակուլտետի անձնակազմի հետազոտական ակտիվությունը:
Այնուհետև ֆակուլտետին կից խորհրդատվական մարմնի կազմի անդամները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Հակոբ Սիմիդյանը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը, «Նորգեո» ընկերության համահիմնադիր Մկրտիչ Կարապետյանը՝ որպես ֆակուլտետի շրջանավարտներ, պատասխանեցին մասնագիտության ընտրության, ստացած գիտելիքը գործնականում կիրառելու, ինչպես նաև իրենց ուսանողական կյանքի մասին տարաբնույթ հարցերի:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, պատասխանելով հարցերին, նշեց, որ ԵՊՀ-ում ստացած կրթությունը, փորձը իրեն շատ են օգնում պաշտոնավարելիս։
«Հայաստանի համայնքների, բնակավայրերի, դրանց տեղի, դիրքի, բնակչության, զարգացման հնարավորությունների, պոտենցիալի, ենթակառուցվածքների մասին բավարար գիտելիք եմ ստացել և դա ամեն օր կիրառում եմ իմ աշխատանքում»,- ասաց նա:
Նախարարը՝ որպես Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոս, ընդգծեց, որ ուսանողները միշտ կարող են լավ խորհուրդներ տալ, հետևաբար շատ կարևոր է ուսանողների հետ շփումը ոչ միայն գիտելիք տալու, այլև գիտելիք ստանալու տեսանկյունից:
ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը, խոսելով ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ միջև կնքված համագործակցության հուշագրից, շեշտեց, որ ոլորտը մշտապես ունի մասնագիտական նոր գիտելիքի անհրաժեշտություն, իսկ ոլորտի կառավարմամբ զբաղվող պետական կառույցները պատրաստակամ են նոր կադրերի ներգրավման և համագործակցության հարցում:
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանը մատնանշեց, որ շարունակելու են ֆակուլտետի հետ սերտ համագործակցությունը և պատրաստ են հրավիրելու օտարերկրյա մասնագետների, որոնք կաշխատեն ուսանողների հետ՝ զարգացնելով նրանց մասնագիտական հմտությունները:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանն ու «Նորգեո» ընկերության համահիմնադիր Մկրտիչ Կարապետյանը պատմեցին ուսանողական կյանքի հետաքրքիր դրվագներից՝ մատնանշելով պրակտիկաների կարևորությունը:
Հարցուպատասխանից հետո խորհրդատվական մարմնի կազմի անդամներին շնորհվեցին շքանշաններ:
Միջոցառումը հագեցած էր նաև մշակութային ծրագրով, որի ավարտին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի աշխատակիցները պարգևատրվեցին համալսարանում ծավալած անբասիր գործունեության, բարեխիղճ աշխատանքի, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: