Ноября 29, 2024 | 11:14
Конкурсы
Студенческий
Спорт
Юношеская сборная ЕГУ по футболу заняла второе место на чемпионате «Кубок по футзалу»
В ЕГУ состоялся заключительный этап 25-х Студенческих спортивных игр РА по футзалу. Юношеская сборная команда Ереванского государственного университета соревновалась со сборной юношей Ширакского государственного университета имени М. Налбандяна (ШГУ) и заняла второе место.
«Ֆուտզալի գավաթ» առաջնությունում ՇՊՀ տղաների՝ ֆուտբոլի հավաքական թիմը զբաղեցրեց առաջին տեղը, ԵՊՀ թիմը՝ երկրորդ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիմը՝ երրորդ տեղը:
ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Ավագիմյանցն ընդգծեց, որ ԵՊՀ տղաների՝ ֆուտբոլի հավաքական թիմում ընդգրկված են ուսանողներ գրեթե բոլոր ֆակուլտետներից։
«Բարձր կուրսի ուսանողներն իրենց փորձն են փոխանցում առաջինկուրսեցիներին, որպեսզի հավաքականը միշտ նվաճումներ ունենա և բարձր պահի համալսարանի պատիվը հանրապետական առաջնություններում»,- ասաց Վ․ Ավագիմյանցը:
Նա նշեց, որ 2023 թ. ԵՊՀ տղաների՝ ֆուտբոլի հավաքականը եզրափակիչում կրկին մրցում էր Շիրակի պետական համալսարանի թիմի դեմ:
Վլադիմիր Ավագիմյանցը մատնանշեց նաև, որ ԵՊՀ աղջիկների՝ վոլեյբոլի հավաքական թիմը հաղթել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թիմին և անցել եզրափակիչ փուլ, որտեղ էլ առաջին տեղի համար թիմը կպայքարի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աղջիկների՝ վոլեյբոլի թիմի դեմ:
Նշենք, որ ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերը մեկնարկել են այս տարվա գարնանը և անցկացվում են ՀՀ ԿԳՄՍՆ և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի աջակցությամբ: