Декабря 04, 2024 | 14:32
Партнеры
Образовательные программы
Образование
Перспектива изучения технологических проблем в ЕГУ выходит на новый уровень. Был подписан меморандум о сотрудничестве
Ректор ЕГУ Оганнес Оганнисян и директор компании «Гровф» Хачик Саакян подписали сегодня меморандум о сотрудничестве между двумя структурами, подчеркнув роль партнёрства и сотрудничества в организации обучения студентов, а также в подготовке высококвалифицированных специалистов в области информационных технологий.
Հուշագրի համաձայն՝ Գրովֆ ակադեմիայի շրջանակում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում կստեղծվի Չիպերի նախագծման և ճարտարապետության լաբորատորիա (Grovf Academy Chip Design and Architecture Lab), որն ունենալու է միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներ և գերժամանակակից միջավայր։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ լաբորատորիան նոր հնարավորություններ կստեղծի ուսանողների համար՝ ոչ միայն խորացնելու տեսական գիտելիքները, այլև ձեռք բերելու և զարգացնելու գործնական հմտություններ։
Ըստ հուշագրի՝ ԵՊՀ բակալավրի և մագիստրոսական ուսումնական ծրագրերում կընդգրկվի «Համակարգչային ճարտարապետություն և չիպերի նախագծում» կամընտրական դասընթացը, որի անցկացման գործընթացում կներգրավվեն նաև «Գրովֆ» ընկերության որակավորված մասնագետները։
Ընկերության տնօրեն Խաչիկ Սահակյանը նշեց, որ լաբորատորիայի հիմնումը և դասընթացների անցկացումը հնարավորություն կտան պատրաստելու այնպիսի մասնագետների, որոնք մրցունակ կլինեն միջազգային առաջատար ընկերություններում և կկարողանան իրականացնել նորարարական նախագծեր։
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանի հավաստմամբ՝ համագործակցությունը հնարավորություն կտա տեխնոլոգիական խնդիրների ուսումնասիրությունը բարձրացնելու նոր մակարդակի։
«Գերմեծ ինտեգրալ սխեմաներին առնչվող խնդիրների լուծման գործում արդեն իսկ ներգրավված են մեր հետազոտողներն ու ուսանողները, սակայն այժմ հնարավորություն կա անմիջապես առնչվելու նախագծման աշխատանքների հետ։ Այսինքն՝ մենք չենք սահմանափակվելու գոյություն ունեցող սխեմաների որակի ուսումնասիրությամբ, այլ անմիջականորեն զբաղվելու ենք նաև դրանցում ընթացող ֆիզիկական գործընթացների վերլուծությամբ, ինչը նոր մակարդակ է։ Անհրաժեշտ բոլոր պայմաններն առկա են նախագիծը հաջողելու համար»,- ասաց նա։
Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը երկարաժամկետ դրական ազդեցություն կունենա թե՛ համալսարանի, թե՛ Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ոլորտների զարգացման վրա։