Декабря 06, 2024 | 16:19
Образовательные программы
Международное сотрудничество
Студенческий
Программа «Эразмус+» является связующим звеном между Италией и Арменией
ЕГУ является не только важным образовательным центром Армении, но и большой площадкой международного сотрудничества. Программа «Эразмус+», поддерживающая академическую мобильность студентов, продолжает создавать возможности для межкультурного обмена в Ереванском государственном университете. В этом году университет принимает студентов из разных уголков мира, в том числе приехавших из Италии Криштиану Карбони и Джованни Беллофиоре, которые находятся в Армении не только для того, чтобы получить образовательный опыт, но и для того, чтобы открыть для себя культуру и традиции страны.
Քրիստիանոն և Ջիովանին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողներ են և իրենց ուսումնառության ընթացքում ուսումնասիրում են Մերձավոր Արևելքի ու Կովկասի տարածաշրջանների լեզուները, մշակույթն ու պատմությունը: Մեզ հետ զրույցում նրանք պատմել են Հայաստանում անցկացրած ամիսների, ԵՊՀ-ի ուսումնական միջավայրի, իրենց անձնական փորձառության ու տպավորությունների մասին:
- Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել «Էրազմուս+» ծրագրին և ընտրել Հայաստանը:
Քրիստիանո - Ինձ միշտ հետաքրքրել է Կովկասը՝ որպես մշակույթների և աշխարհաքաղաքականության յուրահատուկ խաչմերուկ: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը առաջարկում է խորացված գիտելիքներ այս տարածաշրջանի մասին։ Ես գիտեի, որ այստեղ սովորելու ընթացքում կկարողանամ ավելի լավ հասկանալ Հայաստանի դերը տարածաշրջանում, ինչպես նաև հարստացնել իմ գիտելիքները՝ կապված Մերձավոր Արևելքին և Կովկասին վերաբերող ուսումնասիրությունների հետ:
Ջիովանի - Ես համալսարանում ուսումնասիրում եմ արևելագիտություն, և Հայաստանն ինձ համար իդեալական վայր է՝ Կովկասյան տարածաշրջանի մշակույթին, լեզվին և քաղաքականությանը ծանոթանալու համար: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը բարձր է գնահատված այս ոլորտում, և ես վստահ էի, որ այստեղ կստանամ այն փորձառությունը, որը կօգնի ինձ իմ հետագա ակադեմիական կարիերայում:
- Ինչպիսի՞ն էր առաջին տպավորությունը ԵՊՀ-ի և Երևանի մասին:
Քրիստիանո - Երևանը գեղեցիկ քաղաք է, որն ունի իր յուրահատուկ մթնոլորտը: Գիշերային լույսերով Կասկադը և Հանրապետության հրապարակը ուղղակի հիասքանչ են: Իսկ ԵՊՀ-ն իսկապես տպավորիչ է իր պատմությամբ և բազմազանությամբ:
Ջիովանի - Ես հաճելիորեն զարմացած էի մարդկանց ջերմ ընդունելությամբ: Համալսարանում բոլորը շատ բարեկամական են և պատրաստակամ՝ օգնելու: Այնտեղ զգում ես, որ նոր միջավայրում ես:
- Ի՞նչ տարբերություններ եք նկատել ԵՊՀ-ի և ձեր համալսարանների միջև:
Քրիստիանո - Կարծում եմ, մեծ տարբերություններ չկան, բայց մի բան, որ առանձնահատուկ է, այն է, որ Հայաստանում դասընթացները կազմակերպվում են ավելի կենտրոնացված ձևով, իսկ Եվրոպայում ուսանողներին հաճախ առաջարկում են ավելի լայն ընտրություն, այդ թվում՝ անգլերեն դասընթացներ: Բայց, ընդհանուր առմամբ, ամեն ինչ կազմակերպված է բարձր մակարդակով:
Ջիովանի - Ինձ համար առանձնահատուկ է այն, որ դասերին ներկայանալու գործընթացը ճկուն է։ Ուսանողին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու քննություններին, եթե անգամ դասերին լիարժեք մասնակցություն չի ապահովել՝ չխախտելով, իհարկե, բացակաների սահմանված թվաքանակը: Իտալիայում այդպիսի համակարգ չկա. մասնակցությունը դասընթացներին պարտադիր է, ինչը երբեմն ավելի բարդ է դարձնում ուսանողական առօրյան:
- Ինչպիսի՞ն է ձեր առօրյան դասերից դուրս, և ի՞նչն եք առավել գնահատում Հայաստանում:
Քրիստիանո - Առօրյաս շատ հագեցած է: Ես հաճախ մասնակցում եմ «ESN»-ի (Erasmus Student Network) միջոցառումներին, ինչպես նաև փորձում եմ ուսումնասիրել Երևանը և մոտակա տարածքները: Հայկական խոհանոցը ուղղակի հրաշալի է։ Իմ սիրելի ուտեստը լահմաջոն է, և ես այստեղ կերա իմ կյանքի լավագույն լահմաջոն (ժպտում է,-հեղ․):
Ջիովանի - Ես ժամանակս անցկացնում եմ Երևանի լավագույն վայրերում՝ Օպերայում, Կասկադում և Հանրապետության հրապարակում: Շատ եմ գնահատում հայերի հյուրընկալությունն ու նրանց պատրաստակամությունը:
- Ի՞նչ խորհուրդ կտաք ուսանողներին, որոնք ցանկանում են մասնակցել «Էրազմուս+» ծրագրին Հայաստանում:
Քրիստիանո - Խորհուրդ կտամ նախօրոք ուսումնասիրել ԵՊՀ-ում առաջարկվող դասընթացների ցանկը, որպեսզի պարզ լինի, թե ինչ ակնկալել: Բայց ամենակարևորը՝ նոր փորձառություն ձեռք բերելու և նոր մշակույթի հետ առնչվելու պատրաստակամություն:
Ջիովանի - Հայաստանն անկասկած եզակի երկիր է՝ իր մշակույթով և պատմությամբ: Եթե ցանկանում եք իսկապես բացահայտել աշխարհի այս հատվածը, Հայաստանը ճիշտ ընտրություն է: ԵՊՀ-ն ձեզ կաջակցի ձեր ակադեմիական և անձնական աճում:
Քրիստիանոն և Ջիովանին Հայաստանի և ԵՊՀ-ի իրենց փորձառությամբ ընդգծում են, որ «Էրազմուս+» ծրագիրը հնարավորություն է ոչ միայն ուսումնառության, այլև ինքնաճանաչման և նոր մշակույթների բացահայտման համար: Նրանց պատմությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող է արտերկրում ուսումնառության շրջանը փոխել աշխարհի և սեփական հնարավորությունների ընկալումը:
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսանողների փոխայցելությունները հաստատում են, որ կրթությունը սահմաններ չունի և միջմշակութային հաղորդակցության լավագույն միջոցներից մեկն է:
Այսպիսով՝ Հայաստանը և ԵՊՀ-ն արդեն դարձել են Քրիստիանոյի և Ջիովանիի կյանքի կարևոր փորձառությունների մի մասը՝ բացահայտելով մի տարածաշրջան, որը լի է նոր հնարավորություններով ու մշակութային արժեքներով: