Декабря 13, 2024 | 14:35
Партнеры
Карьера
Мероприятия
Соискатель и работодатель на одной платформе. Оценка эффективности ярмарки вакансий
Ереванский государственный университет и Международный университет «Евразия» участвуют в программе «Учись и зарабатывай. Арцах» Армянского всеобщего благотворительного союза (AGBU). В рамках проекта была организована итоговая ярмарка вакансий под названием «Новые карьерные возможности и перспективы», основная цель которой – способствовать социально-экономической интеграции вынужденных переселенцев из Арцаха в РА, повышению их конкурентоспособности на рынке труда, а также для решения проблем занятости.
Տոնավաճառը ձևավորեց ընդհանուր հարթակ, որի շրջանակում տեղի ունեցան գործատուների և աշխատանք փնտրողների միջև հանդիպումներ, աշխատանք գտնելու հմտությունների կատարելագործմանն ուղղված կրթական միջոցառումներ և կլոր սեղան ձևաչափով քննարկումներ առկա խնդիրների և մարտահրավերների շուրջ։
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, կարևորելով ծրագրի նշանակությունը, ընդգծեց, որ ԵՊՀ-ն կշարունակի տարբեր ծրագրերի միջոցով աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
«Ծրագրին մասնակից և՛ գործատուների, և՛ կարիերայի հնարավորություններ փնտրողների ցուցաբերած բարձր ակտիվությունն ու հետաքրքրությունը փաստեցին, որ ծրագիրը իսկապես պահանջված է և կազմակերպվել է ճիշտ ժամանակին։ Ծրագիրը նախաձեռնողների և իրականացնողների համակարգված աշխատանքի շնորհիվ ունեցանք հագեցած ու արդյունավետ 4 տոնավաճառ»,- նշեց Մ․ Հովհաննիսյանը։
Կարիերայի 4 տոնավաճառներից յուրաքանչյուրին ներգրավվել են շուրջ 30 գործատուներ և մինչև 800 մասնակիցներ։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը նշեց, որ կարիերայի տոնավաճառների շրջանակում արդեն գրանցվել են հաջողության պատմություններ, որոնք կարևոր ցուցանիշներ են ծրագրի արդյունավետությունը վկայելու համար։
«Մենք անհատական խորհրդատվություն ենք տրամադրել նաև այն մասնակիցներին, որոնք մասնագիտության առանձնահատկության պատճառով աշխատանքի առաջարկ չեն ստացել։ Հավաքագրել ենք նրանց տվյալները, որպեսզի հետագայում ԵՊՀ գործատուների հետ հասկանանք, թե ինչպես կարելի է լուծել նրանց զբաղվածության խնդիրը և ընձեռել կարիերայի աճի հնարավորություններ»,- ընդգծեց Կ․ Նազարյանը։
ՀԲԸՄ «Սովորի'ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի ղեկավար Հայկուհի Գևորգյանը, գոհունակություն հայտնելով ծրագրից, շեշտեց․ «Պետք է ուրախությամբ ասեմ, որ, թերևս, մեկ ամիս էլ չի անցել, բայց արդեն ունենք աշխատող արցախցիներ, որոնք իրենց գործատուին գտել են նախորդ տոնավաճառի շրջանակում»։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում ավելի վաղ կայացել էր ևս երեք տոնավաճառ՝ աշխատանք փնտրողներին հնարավորություն ընձեռելով աշխատանքի առաջարկներ ստանալու գործատուներից, ինչպես նաև մասնակցելու աշխատաշուկայում մրցունակ մասնագետ դառնալուն ուղղված տարբեր նախագծերի։
Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագիրն իրականացվում է HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» բարեգործական հիմնադրամի ու «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հետ համատեղ:
Ավելին՝ տեսանյութում։
Видео