Декабря 23, 2024 | 14:00
Наука
Образовательные программы
Немецкое агентство ASIIN продлило международную аккредитацию 4 образовательных программ ЕГУ еще на 5 лет
Ереванский государственный университет постоянно стремится предоставлять качественное образование, соответствующее международным требованиям, повышая конкурентоспособность студентов как в Армении, так и на международной арене. Об этом свидетельствует продление немецким агентством ASIIN международной аккредитации образовательных программ биологического факультета и Института фармации ЕГУ еще на 5 лет.
Գերմանական ASIIN միջազգային գործակալությունը հավատարմագրել է Կենսաբանության ֆակուլտետի «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» բակալավրի, «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» մագիստրոսական, Ֆարմացիայի ինստիտուտի «Ֆարմացիա» բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերը։
Այս գործընթացը ստեղծում է զարգացման նոր ուղիներ և բացում լայն հնարավորություններ՝ նպաստելով կրթության որակի մշտական բարձրացմանը և գիտական ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը։
Դեռ նախորդ տարի ԵՊՀ այս կրթական ծրագրերը առաջին անգամ երաշխավորվեցին հավատարմագրման՝ հաշվի առնելով այդ ուղղությունների արդիականությունը, յուրատիպությունը, աշխատաշուկայում ունեցած մեծ պահանջարկը, մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսների համապատասխանությունը հավատարմագրման միջազգային չափանիշներին: Սակայն այս արդյունքին հասնելու ճանապարհը դյուրին չի եղել․ միջազգային հավատարմագրմանն արժանանալը պահանջել է երկարատև և բազմակողմանի աշխատանք, մեծ ջանքեր և ռեսուրսներ։
Նշենք, որ միջազգային հավատարմագրումն ընձեռում է բազմաթիվ հնարավորություններ և առավելություններ: Այն նպաստում է ԵՊՀ միջազգայնացմանը՝ խթանելով ուսանողների և դասախոսների միջազգային շարժունությունը։ Միջազգային հավատարմագրումը բարձրացնում է համալսարանի կրթական ստորաբաժանումների և կրթական ծրագրերի վարկանիշը՝ դարձնելով դրանք առավել գրավիչ թե՛ հայ, թե՛ օտարազգի ուսանողների համար։