Января 23, 2025 | 10:40
Наука
Исследовательские центры и институты
Конкурсы
Исследования на международном уровне стали возможными благодаря инновационному оборудованию
Лаборатория фундаментальной и патологической биохимии ЕГУ оснащена современным клеточным анализатором и рядом новых устройств, которые будут способствовать более глубокому изучению клеточных взаимодействий и действия лекарственных препаратов. Новое оборудование позволит обеспечить научные результаты, соответствующие требованиям международного научного сообщества.
Լաբորատորիայի գիտական ուղղությունները
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ, կ․գ․թ․ Նիկոլայ Ավթանդիլյանը նշում է, որ լաբորատորիայում աշխատանքներ են տարվում կենսաբանության և կենսաքիմիայի հետազոտական բազմազան ուղղություններով։ Օրինակ՝ բնական և սինթետիկ միացությունների հակաքաղցկեղային և հակաշաքարախտային հատկությունների ուսումնասիրության գործընթացում կարևորվում է բջջի ներսում և միջբջջային փոխազդեցություններում տեղի ունեցող երևույթների խորացված վերլուծությունը։
Նոր ձեռք բերված սարքավորումներ
ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «Գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերում» մրցույթի շրջանակում լաբորատորիան համալրվել է կենսաքիմիական հետազոտությունների համար կարևոր մի շարք նորագույն սարքավորումներով, որոնց թվում է իրական ժամանակում բջջային անալիզատորը:
Բջջային անալիզատորն ունի մի քանի մոդուլներ։ Կոմֆոկալ մանրադիտակը հնարավորություն է տալիս ֆլուորեսցենտային ներկերով ուսումնասիրելու բջջի ներսում տեղի ունեցող փոխազդեցությունները։ Մյուս մոդուլն ապահովում է դեղամիջոցի անմիջական ազդեցության մշտադիտարկումը առցանց ռեժիմում։ Երրորդ մոդուլի միջոցով հնարավոր է հասկանալ, թե ինչպես են քաղցկեղային բջիջները տեղաշարժվում, ինչպես են փորձարկվող նյութերը փոխում դրանց շարժունակությունը և ինչ հակամետաստազային կամ հակաինվազիոն ազդեցություն են ունենում։ Չորրորդ մոդուլը նախատեսված է բջիջների ծրագրավորված սառեցման համար՝ երկարաժամկետ պահպանման նպատակով։
Միջազգային մակարդակի հետազոտությունների նոր հնարավորություններ
Նիկոլայ Ավթանդիլյանի խոսքով՝ լաբորատորիայի նորագույն սարքավորումները կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության առանցքային գործիքներ են, որոնք հնարավորություն են տալիս մրցակցելու միջազգային գիտական կենտրոնների հետ։ Արդեն հնարավոր է ստանալ համաշխարհային չափանիշներին համապատասխան գիտական արդյունքներ, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ աշխատել հավասար պայմաններում։ Սա գիտական վերլուծության և հայտնագործությունների նոր հորիզոններ է բացում մեր գիտնականների համար՝ ընդլայնելու համաշխարհային մակարդակի գիտական հետազոտությունների աշխարհագրությունը։