Февраля 19, 2025 | 16:20
Партнеры
Соглашение о сотрудничестве в целях содействия развитию научной и образовательной системы
Ректор ЕГУ Оганнес Оганнисян и исполнительный директор общественной организации «Антикоррупционный центр Трансперенси Интернешнл (АЦТИ) Сона Айвазян подписали соглашение о сотрудничестве между двумя организациями, целью которого является совместное содействие развитию научно-образовательной системы.

Կնքված համաձայնագրի շրջանակում կողմերը ոչ միայն հաստատելու են փոխշահավետ, բազմաբնույթ գործակցային հարաբերություններ, այլև երիտասարդ մասնագետների և ուսանողների համար ստեղծելու են տեսական ու գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորություններ։
Ըստ համաձայնագրի՝ իրականացվելու են համագործակցային ծրագրեր՝ մի շարք ուղղություններով։ ԵՊՀ ուսանողների փորձնակության կամ ուսնակության ծրագրեր կկազմակերպվեն ԹԻՀԿ-ում, ինչը կօգնի հակակոռուպցիոն գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
Նախատեսվում է նաև մասնագիտական առարկաների համատեղ դասավանդում ԹԻՀԿ և ԵՊՀ մասնագետների ներգրավմամբ` նպաստելու հակակոռուպցիոն կրթության որակի բարելավմանը: Համագործակցությունը կընդգրկի ԵՊՀ ուսանողների գիտահետազոտական աշխատանքների համատեղ ղեկավարում, ինչպես նաև ԹԻՀԿ գործունեության ուղղություններին համապատասխան ավարտական, ընթացիկ և գիտահետազոտական աշխատանքների թեմաների համատեղ որոշում: Կանցկացվեն նաև կարողությունների զարգացման դասընթացներ և վերապատրաստումներ, գիտական սեմինարներ, գիտաժողովներ և այլն։
Կողմերը հույս հայտնեցին, որ այս համագործակցությունը կդառնա խթան` Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտում հակակոռուպցիոն կրթության խորացման ու զարգացման համար։
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը, սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։