Февраля 27, 2025 | 16:20
Исследовательская работа
Международное сотрудничество
Демократия, права человека, безопасность. В ЕГУ стартовала программа «DeHuRiS»
В ЕГУ состоялось официальное открытие Центра передового опыта Жана Моне по европейским исследованиям. Проект «Демократия, права человека и безопасность» («DeHuRiS»), который будет реализован в рамках программы «Жан Моне», входящей в число программ «Erasmus+». Цель проекта — уделить особое внимание европейской интеграции, демократии, защите прав человека и вопросам безопасности.

«DeHuRiS» ծրագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել մի շարք միջոցառումներ, այդ թվում` գարնանային, ամառային, ձմեռային դպրոցներ, սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ, տարեկան դասախոսություններ, վերապատրաստումներ, գիտաժողովներ և այլն։ Նշյալ ծրագրի նպատակն է աջակցել եվրոպական ուսումնասիրությունների ոլորտում դասավանդման և հետազոտության առաջխաղացմանը, խթանել քաղաքացիական հասարակության, քաղաքականություն մշակողների, հասարակության առավել լայն շերտերի հետ երկխոսությունը, ստեղծել հոդվածների, դիդակտիկ և այլ փաստաթղթերի զետեղարան, ամրապնդել անդրազգային համագործակցությունը՝ նպաստելով ժողովրդավարացման, մարդու իրավունքների և անվտանգության հարցերի ուսումնասիրությանը։ Ծրագրում ներգրավվելու են ինչպես հայաստանյան, այնպես էլ տարածաշրջանային և եվրոպական բուհերից հրավիրյալ դասախոսներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ մասնավորապես նշելով. «Պարտավորեցնող է «Ժան Մոնե» գերազանցության կենտրոն» կոչմանն արժանանալը, ինչի համար ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը մեծ ջանքեր է գործադրել»։
Նա ընդգծեց, որ «Ժան Մոնե» դրամաշնորհը տրամադրվում է այն հաստատություններին, որոնք ոլորտում գրանցել են հաջողություններ և որդեգրել են եվրոպական արժեքներն ու մոտեցումները։
«Այս համատեքստում ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը հաջողությամբ իրականացնում է «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը, լինելով ամենաբազմաշերտը միջազգային համագործակցության տեսանկյունից, ընդգրկում է ուսանողներ տարբեր երկրներից։ Վերջին տարիներին ԵՊՀ-ն նշանակալի հաջողություններ է գրանցել «Էրազմուս+» ծրագրի շրջանակում, ինչը նկատելի է թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների փոխանակման մեծաթիվ ծրագրերից։ Մեր դասախոսներից շատերը հնարավորություն են ունեցել դասավանդելու եվրոպական տարբեր համալսարաններում, իսկ ուսանողները՝ մեկ կիսամյակ ուսանելու արտերկրում։ Այսօր ԵՊՀ-ն մասնակցում է «Էրազմուս+» 7 խոշոր ծրագրերի՝ դրանցից երկուսում ունենալով առաջնորդող դեր, ինչը լուրջ ձեռքբերում է»,- ասաց ԵՊՀ ռեկտորը՝ հույս հայտնելով, որ կենտրոնի հաջողությունները կլինեն շարունակական։

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշեց. «Սա մեր հերթական մեծ հաղթանակն է, որը վերաբերում է Հայաստանում եվրոպական արժեքների, գաղափարների և մոտեցումների ամրապնդմանը թե՛ ակադեմիական, թե՛ մասնագիտական, թե՛ կրթական ոլորտներում: Այս ծրագրի շրջանակում մենք փորձում ենք եվրոպական քաղաքակրթությունը, արժեքները, լավ կառավարման ավանդույթները մոտեցնել հայ հասարակությանը: «Ժան Մոնե» գերազանցության կենտրոնի կարգավիճակին արժանանալը մեծ պատիվ է, և առաջիկա երեք տարիների ընթացքում մենք պատրաստ ենք համապարփակ և պատասխանատու կերպով զարգացնելու մեր ակադեմիական ու մասնագիտական կարողությունները»:

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Ղազինյանը ներկայացրեց կենտրոնի պատմությունը, գործունեությունը, իրականացրած ծրագրերը։
«Որպես ԵՄ ուսումնասիրությունների ոլորտում մասնագիտացած կրթական և գիտահետազոտական հաստատություն՝ կենտրոնն իր առջև նպատակ է դրել միջառարկայական հետազոտությունների, ինչպես նաև կրթական ծրագրերի միջոցով խթանելու ՀՀ–ԵՄ համագործակցությունը, նպաստելու մարդու իրավունքների պաշտպանությանը, ՀՀ քաղաքական համակարգի ժողովրդավարացմանը և եվրոպական ինտեգրմանը»,- շեշտեց նա:
«DeHuRiS» ծրագրի համակարգող Քրիստինե Գևորգյանի խոսքով՝ Հայաստանում առաջին անգամ ծրագիրը շահել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը։ Նա հավելեց, որ «Ժան Մոնե» ծրագիրը նպատակ ունի զարգացնելու եվրոպական ուսումնասիրությունները տարբեր երկրների համալսարաններում։

«Սա համաշխարհային մասշտաբով գործող նախաձեռնություն է, որը խթանում է Եվրոպայի վերաբերյալ գիտելիքների, մշակույթի, ավանդույթների տարածումը և խորացումը։ Ի դեպ, ծրագիրն իրականացվելու է 36 ամիս»,- ընդգծեց նա։
«DeHuRiS»-ի շրջանակում նախատեսվում է գործակցային ամուր կապեր հաստատել ակադեմիական, հետազոտական, միջազգային հաստատությունների, կազմակերպությունների հետ։ Ծրագիրն ընդգծում է նաև միջազգային համագործակցության ամրապնդման կարևորությունը, հատկապես այն հարցերում, որոնք պահանջում են համատեղ ջանքեր և բուհերի միջազգայնացմանն ուղղված քայլեր։ Նախագծում ներգրավված են դասախոսներ Վրաստանից, Լեհաստանից, Նորվեգիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Իտալիայից և այլ երկրներից։
Նշենք, որ միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև «Զարգացնել ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և անվտանգությունը Հայաստանում՝ տարածաշրջանային ցնցումների պայմաններում» թեմայով պանելային քննարկում։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։