Марта 19, 2025 | 15:58
Наука
Музей
Культура
Запрещённая литература. Книги и уроки истории
В Музее истории ЕГУ прошла лекция-обсуждение, посвященная запрещенной литературе. Цель мероприятия - изучение исторических и современных проявлений цензуры, понимание их влияния на общество, оценка роли запрещенной литературы в формировании литературной, культурной и интеллектуальной среды.

ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանը նշեց, որ միջոցառումը կազմակերպվել է «Ուշխորհրդային շրջանի ուսանողական լիբերալ մշակույթը» խորագրով ցուցադրության շրջանակում։

Ցուցադրության հայեցակարգում ներառված էր արգելված գրականության թեման, ինչը դարձավ քննարկման առիթ։ Ըստ նրա՝ միջոցառումը խորհրդանշական էր նաև Եղիշե Չարենցի ծննդյան օրվա (մարտի 13) և Պոեզիայի միջազգային օրվա (մարտի 21) միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպելու տեսանկյունից։
Միջոցառման ընթացքում քննարկվեցին գրաքննության տարբեր դրսևորումները, ինչպես նաև այն գրքերը, հոդվածները և ստեղծագործությունները, որոնք տարբեր ժամանակներում արգելվել կամ սահմանափակվել են տարբեր պատճառներով։ Արգելման հիմքում հաճախ եղել են քաղաքական, կրոնական, սոցիալական և մշակութային գործոններ, որոնք տվյալ հասարակությունում ընկալվել են որպես սպառնալիք կամ հակասական երևույթ։
Տարբեր ժամանակահատվածներում արգելվել են Չարլզ Դիքենսի, Ջեկ Լոնդոնի, Էռնեստ Հեմինգուեյի, Ալեքսանդր Սոլժինիցինի, Բորիս Պաստեռնակի, Ջորջ Օրուելի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի և այլ գրողների երկեր, աշխատություններ:

Բանախոսությամբ հանդես եկավ գրականագետ, բ․գ․թ․ Արքմենիկ Նիկողոսյանը՝ ներկայացնելով «արգելված գրականություն» եզրույթը, երևույթի պատմությունը, պատճառներն ու դրա ազդեցությունը հասարակության վրա։
Արքմենիկ Նիկողոսյանը շեշտեց, որ արգելված գրականությունը միայն խորհրդային հասարակարգին բնորոշ երևույթ չէ։ Աշխարհի տարբեր երկրներում իշխանությունները քաղաքական, կրոնական և այլ նկատառումներով գրաքննության են ենթարկել տարբեր գրքեր։ Բանախոսը նաև առանձնակի ուշադրություն դարձրեց գրաքննության ժամանակակից խնդիրներին՝ նշելով, որ տարբեր երկրներում գրողները շարունակում են բախվել գրաքննության և արգելքների։
Միջոցառումը կարևոր հարթակ էր՝ հասկանալու, թե ինչպես են արգելված գրականությունն ու գրաքննությունը ձևավորել գրական դաշտը, ինչ ազդեցություն են ունեցել հասարակության վրա և ինչ դասեր կարելի է քաղել պատմությունից։
