Марта 29, 2025 | 12:35
Наука
Образование
Конкурсы
В университете стартовал первый этап «Олимпиады ЕГУ-2025»
Ереванский государственный университет в очередной раз собрал множество талантливых школьников в рамках «Олимпиады ЕГУ-2025». Это важное мероприятие направлено на стимулирование научных интересов школьников, выявление лучших и создание мотивации для их дальнейшего обучения в ЕГУ.

Դպրոցականների օլիմպիադան անցկացվում է երկու փուլով․ առաջին փուլը մեկնարկել է ինչպես համալսարանում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում, իսկ երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլում լավագույն արդյունքներ գրանցած աշակերտները, կկայանա ս․թ․ ապրիլի 12-ին ԵՊՀ-ում։
Օլիմպիադայի շրջանակում մասնակիցներն իրենց ուժերն են չափում հանրակրթական (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ինֆորմատիկա) և լրացուցիչ կրթական (հայոց եկեղեցու պատմություն, տրամաբանություն, սոցիոլոգիա, պետության և իրավունքի հիմունքներ, էկոլոգիայի և կայուն զարգացման հիմունքներ, տնտեսագիտություն) առարկաներից։
Օլիմպիադայի մասնակիցներն ու նրանց ընձեռվող հնարավորությունները

Մրցույթին մասնակցում են բազմաթիվ դպրոցականներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից։ Օլիմպիադան հնարավորություն է ընձեռում դպրոցականներին ոչ միայն ստուգելու իրենց գիտելիքները, այլև կողմնորոշվելու ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Հաղթողները կստանան առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներ, ինչպես նաև ուսման վարձի զեղչ 1-ին կուրսում վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում՝ համապատասխանաբար 50, 40 և 30%։
Դպրոցականների օլիմպիադայի կազմակերպման գործընթացը
ԵՊՀ հանձնաժողովի անդամները օլիմպիադայի շրջանակում այցելել են մարզեր՝ իրենց հետ տանելով անհրաժեշտ նյութերը։ Ընդհանուր առմամբ, մրցույթին գրանցվել է 1500-ից ավելի աշակերտ, սակայն մասնակիցների վերջնական թիվը պարզ կդառնա առաջին փուլի արդյունքում։
«ԵՊՀ օլիմպիադա-2025»-ի առանձնահատկությունները

ԵՊՀ դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ, օլիմպիադայի կազմակերպիչ և պատասխանատու Քրիստինե Հարությունյանը նշեց, որ արդեն ավանդույթ դարձած օլիմպիադան իր հաստատուն տեղն ունի կրթական ոլորտում։
«Մենք ամեն տարի կազմակերպում ենք այս օլիմպիադան, որին հիմնականում մասնակցում են 12-րդ դասարանի աշակերտները: Մրցույթն անցկացվում է ամբողջ հանրապետության մասշտաբով՝ նպատակ ունենալով ապագա դիմորդներին ծանոթացնելու համալսարանի հետ և ներգրավելու նրանց համալսարանական կյանքում»,- ընդգծեց նա։
ԵՊՀ-ն շարունակում է մնալ ՀՀ բարձրագույն կրթության կարևոր կենտրոն, իսկ «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ը ևս մեկ քայլ է դեպի գիտական ու կրթական առաջընթաց։