Апреля 12, 2025 | 13:59
Наука
Образование
Конкурсы
В ЕГУ прошел финальный этап «Олимпиады ЕГУ-2025»
В ЕГУ прошел заключительный этап «Олимпиады ЕГУ-2025», в котором приняли участие победители первого тура. Из 1131 участника 526 учеников, преодолевших первый тур, получили возможность продолжить борьбу во втором туре.

Ի տարբերություն առաջին փուլի, որն անցկացվել էր ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում, եզրափակիչ փուլն անցկացվեց միայն ԵՊՀ-ում։ Մարզերում հաջողություն գրանցած բոլոր աշակերտները ժամանել էին մայրաքաղաք՝ իրենց ուժերը փորձելու նոր մակարդակում։
Օլիմպիադայում ամենամեծ հետաքրքրությունը գրանցվել է «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և «Անգլերեն» առարկաների նկատմամբ․ այդ է պատճառը, որ մասնակիցների մեծ մասը հենց նշյալ ոլորտներից է։
ԵՊՀ դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ, օլիմպիադայի կազմակերպիչ և պատասխանատու Քրիստինե Հարությունյանը նշեց, որ մրցույթը, կրթական նշանակությունից զատ, նաև ճանաչողական է ու մոտիվացնող։

«Այս տարի հատկապես ուրախալի է տեսնել, թե որքան մեծ ակտիվություն կա ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերից։ Մեզ համար կարևոր է ոչ միայն մրցութային մասը, այլև այն, որ աշակերտները զգան համալսարանական միջավայրի «շունչը» և տեսնեն իրենց ապագան ԵՊՀ-ում»,- ընդգծեց նա։
Մասնակիցներից շատերը մեծ ոգևորությամբ շեշտեցին, որ նպատակ ունեն ապագայում իրենց բարձրագույն կրթությունն ստանալու հենց ԵՊՀ-ում։
Հիշեցնենք, որ մրցույթի շրջանակում առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների արժանացած մասնակիցները կստանան համապատասխանաբար 50, 40 և 30% ուսման վարձի զեղչ 1-ին կուրսում վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում։ Մնացյալ մասնակիցները կպարգևատրվեն գովասանագրերով։