«ՄԱՀԱՆՈՒՄ Է ԹԱՏՐՈՆԻ ՀԻՆ ՁԵՎԸ, ԵՎ ՍՏԵՂԾՎՈՒՄ ՆՈՐԸ». ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՀԵՏ Թատրոնի միջազգային օրվա առթիվ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում ռեժիսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԵՊՀ-Ի ԵՎ ԺՆԵՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ «Անտառներ և բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգային ծառայությունները և տեղական ինքնակառավարման արդյունավետությունը. միջդիսցիպլինար հեռանկար» ծրագիրը մեկնարկել է 2020թ. հոկտեմբերին՝ ՀՀ ԳԿ ֆինանսավորմամբ:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ 2022»-Ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ «Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառման շրջանակում մարզերի և Երևանի դպրոցների ավագ դասարանների աշակերտներն իրենց գիտական ղեկավարների աջակցությամբ ներկայացրին անհատական ու թիմային 37 հետազոտական նախագիծ։ Դրանք հեղինակել են փառատոնին մասնակցող 70 աշակերտներ։
«ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, հետազոտողներ և փորձագետներ:
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ բնապահպանական վերահսկողության արդի հիմնախնդիրներին վերաբերող կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին կենտրոնի տնօրեն ի.գ.թ., դոց. Օլիմպիա Գեղամյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը և ֆակուլտետի մագիստրանտները:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ «ԻՐԱՎԱՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ» ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում կայացավ ՈՒԽ նախաձեռնած «Creation and law» («Իրավաստեղծում են ուսանողները») ծրագրի առաջին փուլի վերջին դասընթացը:
ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐՆ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում տեղի է ունեցել կենտրոնի «Կրթության կազմակերպում» և «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրերի հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ՋՐԱՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի համատեղ կազմակերպած աշխատաժողովը «Ջրաօդերևութաբանի համաշխարհային օր» խորագրով էր: Քննարկման հիմնական թեմաներն էին կլիմայի փոփոխություններն ու Սևանա լճի հիմնախնդիրները:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, համագործակցելով ֆակուլտետների հետ, ԵՊՀ տարբեր ստորաբաժանումների դեկանների և Վարդենիսի ավագ դպրոցի աշակերտների միջև կազմակերպել է հանդիպումներ՝ նպաստելու ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշմանն ու իրազեկմանը:
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ ԵՊՀ-ն հյուրընկալեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին՝ քննարկելու կրթական հաստատությունների համագործակցային ծրագիրը և կրկնակի դիպլոմների տրամադրման հարցը: