- Գլխավոր
- Նորություններ
- «ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Մարտ 25, 2022 | 16:26
Կրթություն
«ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, հետազոտողներ և փորձագետներ:
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վ․Մարտիրոսյանը ողջույնի խոսքում ասաց. «Կենտրոնը վերջին 5 տարիների ընթացքում կարողացել է միջառարկայական համեմատական վերլուծությունները դարձնել ակադեմիական սովորույթ»:
Կենտրոնի փորձագետներ և հետազոտության հեղինակներ Արուսյակ Ալեքսանյանը և Աշոտ Ալեքսանյանը ներկայացրին կիրառած մեթոդաբանությունը, արդյունքները, ԵԱՏՄ կայունության և եվրասիական ինտեգրման ընթացակարգերը։ Քաղաքական համակարգի կայունության ինդեքսի մեթոդաբանությամբ նրանք համեմատական վերլուծության են ենթարկել ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքական կայունության և ինտեգրման նոր օրակարգի քաղաքական գործոնները։
Արուսյակ Ալեքսանյանը ներկայացրեց ներերկրային և միջերկրային վերլուծությունները. «Աշխատությունն ընդգրկում է նաև ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքական կայունությունը պայմանավորող մի շարք գործոնների համակողմանի ուսումնասիրությունները 2000-2019 թվականներին»։
Աշոտ Ալեքսանյանը հավելեց. «Ուսումնասիրությունը կատարել ենք մոտ մեկ տարում, հրատարակել ենք հետազոտության մի մասը: Սա մեր հերթական ուսումնասիրությունն է, և սա շարունակական է լինելու»: