Հոգեբանությունից անդին
Նոյեմբերի 13-ին Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի և PsiChi միջազգային հոգեբանական միության հայաստանյան մասնաճյուղի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հոգեբանությունից անդին» վերնագրով սեմինար-քննարկումը:
![1574076438](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/atLwKYJzh4m2bNBf31pP0WFu95.jpg?h=6c215bbb&itok=m5Yx-F4W)
Քննարկման ընթացքում բանախոսը մանրամասն ներկայացրեց տրանսցենդենտալ հոգեբանության առանձնահատկությունների, խնդիրների մասին, թե որոնք են տրանսցենդենտալ հոգեբանությանը բնորոշ տերմինները, հասկացությունները: Ներկայացվեց այն ամենը, ինչը բաց է թողնում դասական հոգեբանությունը և այն ամենը, ինչը ավելի հեռու է պրակտիկ հոգեբանությունից: Սեմինարի ընթացքում բանախոսն անդրադարձավ նաև սիմետրիա և ասիմետրիա հասկացություններին հոգեբանության մեջ: Վերջում բանախոսը ներկայացրեց իր կողմից գրված գրքերը, որոնք անմիջականորեն կապված էին տրանսցենդենտալ հոգեբանության հետ: Սեմինարն անցկացնում էր արդի հոգեբանության նշանավոր գիտնական, նեյրոլինգվիստիկ ծրագրավորման հայկական դպրոցի հիմնադիր, Հ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Նաղդյանը:
Հեղինակ՝ Հերմինե Մկոյան