Նոյեմբեր 18, 2019 | 15:27
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Քննարկման ընթացքում բանախոսը մանրամասն ներկայացրեց տրանսցենդենտալ հոգեբանության առանձնահատկությունների, խնդիրների մասին, թե որոնք են տրանսցենդենտալ հոգեբանությանը բնորոշ տերմինները, հասկացությունները: Ներկայացվեց այն ամենը, ինչը բաց է թողնում դասական հոգեբանությունը և այն ամենը, ինչը ավելի հեռու է պրակտիկ հոգեբանությունից: Սեմինարի ընթացքում բանախոսն անդրադարձավ նաև սիմետրիա և ասիմետրիա հասկացություններին հոգեբանության մեջ: Վերջում բանախոսը ներկայացրեց իր կողմից գրված գրքերը, որոնք անմիջականորեն կապված էին տրանսցենդենտալ հոգեբանության հետ: Սեմինարն անցկացնում էր արդի հոգեբանության նշանավոր գիտնական, նեյրոլինգվիստիկ ծրագրավորման հայկական դպրոցի հիմնադիր, Հ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Նաղդյանը:
Հեղինակ՝ Հերմինե Մկոյան