ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ համալսարանականներ, հայտնում ենք, որ այժմ ԵՊՀ-ում դասապրոցեսը շարունակում է ընթանալ բնականոն հունով։
![1651571458](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/aRdQB92v0Gdhz42ayzGcgpk1bP.jpg?h=7dcf3bf2&itok=nj9mUTAO)
Այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների առաջնորդությամբ ցուցարարները երթով մուտք են գործել ԵՊՀ տարածք՝ հանդես գալով իրենց ակցիաներին միանալու կոչերով։
Ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողությունների հետևանքով դասապրոցեսի խաթարումը կանխելու և ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով որոշում է կայացվել մինչև դասամիջոցի սկիզբը փակել որոշ մասնաշենքների դռներ, իսկ ցուցարարները հնարավորություն են ունեցել իրենց ակցիան անցկացնելու ԵՊՀ պուրակում։
Ակցիան ավարտելուց հետո ցուցարարները հեռացել են ԵՊՀ տարածքից։