- Главная
- Node
- «ՈՒԽ-Ն ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔ Է, ՈՐՏԵՂ ԲՈԼՈՐՍ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՆՔ ԱՄՈՒՐ ԿԱՊՈՎ». ՄԱՐԳԱՐԻՏԱ ՈՍԿԱՆՅԱՆ
Июня 09, 2022 | 16:51
Կրթություն
Ուսանողական
«ՈՒԽ-Ն ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔ Է, ՈՐՏԵՂ ԲՈԼՈՐՍ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՆՔ ԱՄՈՒՐ ԿԱՊՈՎ». ՄԱՐԳԱՐԻՏԱ ՈՍԿԱՆՅԱՆ
Այսօր կայացավ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» և մագիստրատուրայի «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Այս տարվա շրջանավարտների շարքում էր նաև կենտրոնի ՈՒԽ նախագահ Մարգարիտա Ոսկանյանը, ում հետ զրուցել ենք բուհի ընտրության, համալսարանում ստացած կրթության, ԵՊՀ ուսանողական խորհրդին անդամակցության և այլ հարցերի շուրջ:
Բուհի ընտրությունը՝ ճակատագիր…
Ի սկզբանե չեմ երկմտել Երևանի պետական համալսարանի ընտրության հարցում: Վստահ եմ՝ իմ ստացած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները կկարողանամ լավագույնս կիրառել աշխատանքում:
ՈՒԽ-ում ստեղծվում են հիշողություններ, որոնք ամբողջ կյանքում ուղեկից են դառնում:
Խորհուրդ եմ տալիս բոլոր ուսանողներին կարևորել համալսարանում անցկացրած յուրաքանչյուր պահը, ապրեն ուսանողական ակտիվ կյանքով՝ անդամակցելով Ուսանողական խորհրդին:
ՈՒԽ-ն ընձեռում է ինքնադրսևորվելու, կայանալու, նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն:
Չնայած բակալավրիատն ավարտեցի, սակայն ՈՒԽ-ի հետ կապը պահելու եմ, որովհետև այն ինձ համար ընտանիք է, որտեղ բոլորս միմյանց հետ կապված ենք ամուր կապով: Այս կառույցում ստեղծվում են արժեքներ, և դու դառնում ես դրանց կրողն ու տարածողը:
Այս օրը խորհրդանշական էր…
Հենց համալսարան ընդունվելու օրվանից պատկերացնում էի այս օրը: Այն անցավ հենց իմ պատկերացրածի նման՝ ուրախ, ջերմ և հուզառատ:
Կրթությունս շարունակելու եմ մագիստրատուրայում:
Նպատակ ունեմ հետագայում նաև ասպիրանտուրա ընդունվելու, որովհետև կարծում եմ, որ կրթական համակարգը ներկայումս այն կարևոր բնագավառն է, որի զարգացմամբ պիտի կարողանանք շենացնել մեր հայրենիքը:
Կարինե Հովհաննիսյան