«Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների» գիտաժողովը նվիրված է կենսաբանական և բնապահպանական տարբեր խնդիրների քննարկմանը և միտված է համամոլորակային հրատապ մարտահրավերներին դիմակայելուն։
(Ա) «Կենսաբանական գիտությունները՝ հանուն կայուն զարգացման նպատակների» օրակարգ
Բջջային կենսաբանությունը, գենոմիկան, պրոտեոմիկան, մետաբոլոմիկան, համակարգային կենսաբանությունը, բույսերի և սնկերի երկրորդային մետաբոլիտները, իմունաբանությունը, նյարդաբանությունը, կառուցվածքային կենսաբանությունը, կենդանիների և բույսերի ֆիզիոլոգիան, կենսաճարտարագիտությունը, կենսատեխնոլոգիան, կենսաբժշկագիտությունը, էվոլյուցիոն կենսաբանությունը, կենսաէթիկան, բուսաբանությունը, մանրէաբանությունը, կենդանաբանությունը, մոլեկուլային կենսաբանությունը, զարգացման կենսաբանությունը, կենսավիճակագրությունը, կենսաքիմիան, կենսաֆիզիկան և կենսաինֆորմատիկան ունեն զգալի ներդրում կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու գործում։
Նշված ոլորտները կարևոր դեր են խաղում ԿԶՆ 2-ին («Ո՛չ սովին») հասնելու գործում՝ գյուղատնտեսական կենսատեխնոլոգիաների զարգացման, մշակաբույսերի կայուն սորտերի ստեղծման և բարելավված սննդի միջոցով, ինչպես նաև նպաստում են ԿԶՆ 3-ին («Առողջություն և բարեկեցություն»)` առաջընթաց գրանցելով հիվանդությունների կանխարգելման, պատվաստանյութերի մշակման, անհատականացված բժշկության, հոգեկան առողջության ուսումնասիրության և նոր դեղերի հայտնաբերման ոլորտներում։
ԿԶՆ 4-ի («Որակյալ կրթություն») համատեքստում այս ոլորտները զինում են ապագա սերունդներին հետազոտական էթիկայի մասին գիտելիքներով, առաջադեմ հաշվողական գործիքներով և տվյալների վերլուծության կարողություններով, որոնք կարևոր դեր են խաղում արդի համընդհանուր խնդիրների լուծման համար։
Ավելին՝ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են, օրինակ, մանրէաբանությունը, կենսատեխնոլոգիան և կենսաճարտարագիտությունը, խթանում են նորարարությունը մաքուր ջրի և սանիտարական տեխնոլոգիաների ոլորտում՝ անմիջականորեն նպաստելով ԿԶՆ 6-ին («Մաքուր ջուր և սանիտարական պայմաններ»)։ Կենսավառելիքի, վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող հետազոտությունները նպաստում են ԿԶՆ 7-ին («Մատչելի և մաքուր էներգիա»), իսկ կենսատեխնոլոգիան և կենսաինֆորմատիկան՝ ԿԶՆ 9-ին («Արդյունաբերություն, նորարարություն և ենթակառուցվածքներ»)։
Այս ոլորտները նպաստում են նաև ԿԶՆ 12-ի («Պատասխանատու սպառում և արտադրություն») նպատակների իրականացմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության հարմարվողականության և կենսաբազմազանության պահպանության ռազմավարություններին՝ աջակցելով ԿԶՆ 13-ին («Գործողություն՝ ի նպաստ կլիմայի»), ԿԶՆ 14-ին («Կյանքը ջրի տակ») և ԿԶՆ 15-ին («Կյանքը ցամաքում»)։
Միջառարկայական համագործակցության շնորհիվ այս գիտական ոլորտները նպաստում են ԿԶՆ 17-ին («Համագործակցություն՝ հանուն նպատակների»)՝ ուժեղացնելով կայուն զարգացման գլոբալ գործընկերային ցանցը։ Այս համագործակցությունը հնարավորություն է ընձեռում գտնելու նորարարական լուծումներ համընդհանուր մարտահրավերների համար՝ հնարավորություն տալով հասարակություններին կառուցելու ավելի առողջ, արդար և կայուն ապագա։
(Բ) «Բնապահպանական լուծումները՝ հանուն կայուն զարգացման նպատակների» օրակարգ
Բնապահպանական լուծումները կարևոր են կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու համար: Ընդգրկված են հետևյալ հիմնական ոլորտները՝ կլիմայագիտություն, բնապահպանական քաղաքականություն և կառավարում, էկոլոգիական վերականգնում, էկոլոգիա և բնապահպանություն, հողերի կայուն կառավարում, բնապահպանական տնտեսագիտություն, երկրատարածական գիտություններ և հեռազննում, հիդրոլոգիա և ջրհավաք ավազանների կառավարում, էկոթունաբանություն, էներգետիկ համակարգեր և կայունություն, էկոլոգիական իրավունք, թափոնների կառավարում և ռեսուրսների վերականգնում, էկոնորարարություն և կանաչ տեխնոլոգիաներ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ), ածխածնի շրջապտույտի կառավարում, կլիմայի բարելավմանն ուղղված ֆինանսական միջոցների կառավարում, օդի և ջրի որակի կառավարում, կայուն ձկնորսություն և ջրային տարածքների պահպանություն, գյուղատնտեսություն և բուսաբուծություն։
Կայուն գյուղատնտեսական նախաձեռնությունները, ինչպիսիք են` ճշգրիտ գյուղատնտեսությունը և ագրոէկոլոգիան, ուղղակիորեն նպաստում են ԿԶՆ 1-ին («Ո՛չ աղքատությանը»)՝ գյուղական համայնքներում բարելավելով կացության պայմանները և խթանելով տնտեսական աճը հողային ռեսուրսների կայուն կառավարման և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների միջոցով, և ԿԶՆ 2-ին («Ո՛չ սովին»)՝ բարելավելով պարենային անվտանգությունը: Առողջ շրջակա միջավայրը և աղտոտվածության վերահսկման ոլորտում առաջընթացը նպաստում են ԿԶՆ 3-ին («Առողջություն և բարեկեցություն»)՝ մեղմելով շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունը մարդու առողջության վրա և ապահովելով առավել որակյալ օդ և ջուր: Կայուն զարգացմանն ու բնապահպանությանն ուղղված կրթական ծրագրերը նպաստում են ԿԶՆ 4-ին («Որակյալ կրթություն»)՝ ապագա սերունդներին տրամադրելով շրջակա միջավայրի մարտահրավերներին դիմակայելու և կայուն զարգացման մշակույթ ձևավորելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ: Ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանն ուղղված աշխատանքները, ներառյալ ջրհավաք ավազանների և ոռոգման արդյունավետ համակարգերի կառավարումը, նշանակալի ներդրում ունեն ԿԶՆ 6-ին («Մաքուր ջուր և սանիտարական վիճակ») հասնելու համար, ինչպես նաև նպաստում են ԿԶՆ 13-ին («Գործողություն՝ ի նպաստ կլիմայի»)՝ պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ, կանխելով ջրի հասանելիության վրա հնարավոր հետևանքները: Վերականգնվող էներգիային առնչվող տեխնոլոգիաները, ինչպիսիք են՝ արևային և քամու էներգիաները, առանցքային դեր են խաղում ԿԶՆ 7-ի («Մատչելի և մաքուր էներգիա») համար, որը միտված է նվազեցնելու հանածո վառելիքից կախվածությունը, խթանելու կայուն էներգիայի հասանելիությունը՝ մատչելի և մաքուր էներգիա ստանալու համար: «Կանաչ ենթակառուցվածքներում» և կայուն արդյունաբերության ոլորտում առկա նորարարությունները համահունչ են ԿԶՆ 9-ին («Արդյունաբերություն, նորարարություն և ենթակառուցվածք») և խթանում են տնտեսական աճը՝ միևնույն ժամանակ շրջակա միջավայրի վրա թողնելով նվազագույն ազդեցություն: Շրջանաձև տնտեսության մասին ռազմավարությունները, թափոնների կառավարման նախաձեռնությունները և կայուն օգտագործման պրակտիկան նպաստում են ԿԶՆ 12-ին («Պատասխանատու սպառում և արտադրություն»)՝ նվազեցնելով թափոնների առաջացումը և բարձրացնելով ռեսուրսների արդյունավետությունը: Միջավայրանպաստ գործողությունները, որոնք միտված են կենսաբազմազանության պահպանությանը և էկոհամակարգերի վերականգնմանը ջրային միջավայրում և ցամաքում, նպաստում են ԿԶՆ 14-ին («Կյանքը ջրի տակ») և ԿԶՆ 15-ին («Կյանքը ցամաքում»): Այս նախաձեռնությունները չափազանց կարևոր են կայուն զարգացման համար և ապահովում են էկոլոգիական կայունության ինտեգրումը կայուն զարգացման նպատակներում:
Գիտաժողովի հիմնական բանախոսները կմիավորեն կենսաբանության, բնապահպանության և կայուն զարգացման ոլորտների առաջատար մասնագետներին՝ քննարկելու ԿԶՆ-երին հասնելու նորարարական լուծումները: Նրանք կներկայացնեն կենսաբանական գիտությունների կարևոր դերը կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և առողջապահական ճգնաժամերի լուծման համատեքստում՝ միաժամանակ ընդգծելով միջոլորտային մոտեցումների կարևորությունը կայուն ապագա ստեղծելու գործում: Նրանց գաղափարները կարող են բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծման համար համապատասխան գործողությունների ոգեշնչման աղբյուր դառնալ և նպաստել համագործակցության գլոբալացմանը: