Ա. Ամփոփագրերի և հոդվածների ուղարկում
Ի գիտություն հեղինակներին.
«Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրով առաջին գիտաժողովն ունի գրագողության քաղաքականության վերաբերյալ խիստ պահանջներ: Կարևորվում է աշխատանքների յուրօրինակությունը. այն չպետք է կրկնօրինակի մեկ այլ հեղինակի աշխատանք։ Ցանկացած աշխատանք, որում կհայտնաբերվեն կրկնօրինակություններ կամ անհամապատասխանություններ, ինչպես նաև կբացակայեն պատշաճ հղումները, կհամարվի գրագողություն և կմերժվի գիտական կոմիտեի կողմից:
Քայլ 1. Ամփոփագրերի ուղարկում
Ամփոփագիրը պետք է բաղկացած լինի 150-300 բառից, հակիրճ ընդգրկի հետազոտության նպատակը, արդյունքները և եզրակացությունները: Ամփոփագիրը անհրաժեշտ է կազմել ըստ համապատասխան ձևանմուշի և կցել գիտաժողովի գրանցման ձևանմուշում։
Քայլ 2. Ամփոփագրի ընդունում
Ամփոփագիրն ընդունվելուց հետո կտրվի հաշվեհամար առցանց կամ բանկային փոխանցման միջոցով վճարումը կատարելու համար:
Վճարում կատարելուց հետո մասնակիցները կարող են ստանալ.
ամփոփագրի ընդունման մասին ստորագրված/կնքված նամակ,
վճարման անդորրագիր,
հրավեր՝ վիզայի ստացման համար (անհրաժեշտության դեպքում):
Հարկ է ուշադրություն դարձնել գրանցման ժամկետներին՝ ուշացած վճարումներից խուսափելու համար:
Քայլ 3. Ընդլայնված ամփոփագրերի/հակիրճ հոդվածի ուղարկում (ըստ ցանկության)
Այս գործընթացը սկսվում է միայն վճարման հաստատումից հետո: Գիտաժողովի թեմաների շրջանակներում հեղինակները կարող են ուղարկել ընդլայնված ամփոփագիր/հակիրճ հոդված (10-12 էջ)՝ գիտաժողովի նյութերում տպագրելու համար (bioenv_sdg@ysu.am): Դրանք հրատարակվելու են «IGI Global» (ԱՄՆ), «De Gruyter Germany», «AAP-CRC Taylor and Francis» (ԱՄՆ), «Wiley-Scrivener» (ԱՄՆ) հեղինակավոր հրատարակչություններում: Այս քայլը պարտադիր չէ, ինչպես նաև գիտաժողովի մասնակցության նախապայման չէ:
Ընդլայնված ամփոփագիրը պետք է համապատասխանի հետազոտական հոդվածի ձևաչափին.
Ամփոփագիր (+ բանալի բառեր)
Ներածություն
Խնդրի ձևակերպում և ուսումնասիրության նպատակ
Գրականության ակնարկ
Մեթոդաբանություն
Արդյունքներ և քննարկում
Եզրակացություն
Հղումներ
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հոդվածները հրատարակվելու են բացառապես անգլերենով:
Քայլ 4. Գրախոսման գործընթաց
Հակիրճ հոդվածը/ընդլայնված ամփոփագիրը կստուգվի գրագողության բացահայտման նպատակով «iThenticate» ծրագրի միջոցով, ինչպես նաև կգրախոսվեն աշխատանքի տեխնիկական և բովանդակային ձևակերպումները։
Նմանության շեմ.
ընդունելի է 10–15% նմանություն տարբեր աղբյուրներից,
ընդունելի է 3–5% նմանություն մեկ աղբյուրից,
30% և ավելի ԱԲ նմանության դեպքում (բոլոր աղբյուրները)՝ անհապաղ մերժում,
30%-ից ցածր նմանության դեպքում ենթակա է վերանայման՝ նմանության կրճատման նպատակով:
Հոդվածը կենթարկվի գրախոսման առնվազն երկու գրախոսների կողմից: Անհրաժեշտության դեպքում հեղինակները կտեղեկացվեն վերանայման հնարավորության մասին և կկարողանան նորից ներբեռնել աշխատանքը: Ժամկետների չպահպանման դեպքում աշխատանքը ենթակա չէ տպագրման։
Քայլ 5. Ընդլայնված հոդվածի ներկայացում
Գիտաժողովից հետո լավագույն հոդվածների հեղինակներին կառաջարկվի ներկայացնել հակիրճ հոդվածների ընդլայնված տարբերակը (10–20+ էջ): Դրանք կդիտարկվեն Q1, Q2 և Q3 ամսագրերի կողմից հատուկ հատորներում տպագրության համար։ Համապատասխան ամսագրերում հոդվածի ընդունումը կախված է դրա որակից և ամսագրի փորձագիտական գնահատման գործընթացի վերջնարդյունքից: Գիտական ձեռագիրը կարող է ընդունվել կամ մերժվել գրախոսության արդյունքների հիման վրա՝ համաձայն տվյալ ամսագրի կանոնների և կանոնակարգի։ Այն մասնակիցները, ովքեր չեն ցանկանում հրապարակել իրենց ընդլայնված հոդվածները (ցանկանում են հրապարակել միայն հակիրճ հոդվածները «IGI Global» (ԱՄՆ), «De Gruyter Germany», «AAP-CRC Taylor and Francis» (ԱՄՆ), «Wiley-Scrivener» (ԱՄՆ։ Index in Scopus) գրքերում), պետք է նախապես տեղեկացնեն գիտաժողովի աշխատանքային խմբին էլեկտրոնային փոստի միջոցով (bioenv_sdg@ysu.am)։
Բ. Ներկայացման տեսակները
1. Բանավոր ներկայացման ուղեցույց (ինչպես առկա, այնպես էլ առցանց)
Խնդրում ենք բոլոր հեղինակներին ժամանել նիստերի դահլիճ իրենց նստաշրջանի մեկնարկից առնվազն 30 րոպե առաջ՝ սահիկաշարերը տրամադրված համակարգչում ներբեռնելու համար։ Անհրաժեշտության դեպքում գիտաժողովի կազմակերպչական թիմի անդամը պատրաստ կլինի աջակցելու:
(ա) Ելույթի տևողությունը
Յուրաքանչյուր բանավոր ելույթի համար հատկացվում է 15 րոպե՝ ներառյալ լսարանի հարցերի համար նախատեսված ժամանակը։
(բ) Տեխնիկական հագեցվածություն
Գիտաժողովի յուրաքանչյուր սրահ կունենա անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն:
(գ) Հատուկ ծրագրային ապահովում կամ անձնական սարքեր
Զեկուցողները, ովքեր ցանկանում են օգտագործել հատուկ ծրագրեր կամ իրենց անձնական դյուրակիր համակարգիչները, պետք է նստաշրջանի մեկնարկից առնվազն 30 րոպե առաջ կապ հաստատեն կազմակերպչական թիմի հետ՝ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու համար:
2. Պաստառների ներկայացման ուղեցույց
Պաստառների ցուցադրությունը կիրականացվի գիտաժողովի ընթացքում: Պաստառների հեղինակներին կհատկացվի պաստառի վահանակի տարածք՝ ամրացման պարագաներով:
Հեղինակները պատասխանատու են ներկայացման օրվա առավոտյան իրենց պաստառները տեղադրելու համար:
Պաստառները պետք է հեռացվեն նույն օրվա վերջում։
- Պաստառների չափերը պետք է լինեն 841 մմ x 1189 մմ, 84,1 սմ x 118,9 սմ կամ 33,1 դյույմ x 46,8 դյույմ (A0 չափ):
- Պաստառների ներկայացման տևողությունը նշված կլինի գիտաժողովի ծրագրում:
Նշում. Բոլոր մասնակիցները (ինչպես առկա, այնպես էլ առցանց), ովքեր ցանկանում են ամփոփագիրը կամ հակիրճ հոդվածը տպագրել գիտաժողովի նյութերի ժողովածուում, պետք է վճարեն գրանցման գումար: