Գիտաժողովին հնարավոր է մասնակցել ինչպես առցանց (հեռավար), այնպես էլ առկա ձևաչափով:
Մասնակցության վճարը չի ներառում կացության և տրանսպորտային ծախսերը: Հարցերի համար դիմել հետևյալ էլհասցեին՝ bioenv_sdg@ysu.am:
Գիտաժողովին առկա ձևաչափով մասնակցելու վճար*
Գրանցման տեսակը | Մասնակցության վճար (մինչև 2025 թ․ հունիսի 30-ը) | Մասնակցության վճար (մինչև 2025 թ․ օգոստոսի 31-ը) | Տեղում գրանցման վճար (24 սեպտեմբեր, 2025 թ․) |
Ուսանող | 50 € | 70 € | 100 € |
Գիտակրթական բնագավառի աշխատակիցներ | 100 € | 150 € | 200 € |
Այլ մասնագետներ | 150 € | 200 € | 250€ |
* Մասնակցության վճարը ներառում է ճաշ և սուրճի ընդմիջում գիտաժողովի ողջ ընթացքում:
Գիտաժողովին առցանց ձևաչափով մասնակցելու վճար
Գրանցման տեսակը | Մասնակցության վճար (մինչև 2025 թ․ հունիսի 30-ը) | Մասնակցության վճար (մինչև 2025 թ․ օգոստոսի 31-ը) |
Ուսանող | 20 € | 30 € |
Գիտակրթական բնագավառի աշխատակիցներ | 30 € | 50 € |
Այլ մասնագետներ | 50 € | 70 € |
Նշում. հնարավոր են զեղչեր՝ կախված ներկայացվող նյութի գիտական արժեքից, մասնակցի մասնագիտական ձեռքբերումներից: Դիմելու համար խնդրում ենք ամփոփագրի հետ գիտաժողովի պաշտոնական էլհասցեին ուղարկել մոտիվացիոն նամակ և ինքնակենսագրություն։ Վերջնական որոշումը կկայացնի գիտական կոմիտեն։
Մասնակցության վճարի վերադարձ (առկա ձևաչափ)
Գրանցումների չեղարկման դեպքում ֆինանսական միջոցների վերադարձն իրականացվում է ըստ հետևյալի.
Չեղարկման ժամանակը | Մինչև 2025 թ․ հունիսի 30-ը | Մինչև 2025 թ․ հուլիսի 31-ը | Մինչև 2025 թ․ օգոստոսի 31-ը | 2025 թ․ սեպտեմբերի 1-ից |
Վերադարձվող գումարի չափ | 50% | 30% | 20% | 0% |
Բացառություններ
Գումարի վերադարձ հնարավոր չէ, եթե տրվել է վիզայի հրավերի նամակ (բոլոր մասնակիցներ)։
Վիզայի մերժման դեպքում հնարավոր է վճարած գումարի հետ վերադարձ 80 %-ի չափով, եթե մերժումը մեր պատճառով է (պարտադիր ներկայացնել մերժման պատճառներն ու հիմնավորումները)։
Մասնակցության առավելությունները
«Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների» առաջին գիտաժողովին մասնակցությունը հնարավորություն կտա ձեռք բերելու նոր գործընկերներ, համագործակցելու միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, ընդլայնելու մասնագիտական կապերը, իսկ երիտասարդ գիտնականների համար կծառայի որպես հարթակ փորձառություն ձեռք բերելու համար։ Գիտաժողովին մասնակցության առավելություններ․
նոր համագործակցություն,
հրատարակման հնարավորություն. գրախոսությունից հետո մասնակիցները հնարավորություն կունենան հակիրճ հոդվածները տպագրելու այնպիսի հեղինակավոր հրատարակչությունների գրքերում, ինչպիսիք են «IGI Global» (ԱՄՆ), «De Gruyter Germany», «AAP-CRC Taylor and Francis» (ԱՄՆ), «Wiley-Scrivener» (ԱՄՆ): Ընտրված աշխատություններն ընդլայնված հոդվածների ձևով կտպագրվեն «Scopus» և «Web of Science» տվյալների շտեմարաններում ընդգրկված Q1, Q2, Q3 քառորդների ամսագրերում,ամփոփագրի տպագրություն (Abstract book),
մասնակցության վկայական։