- Главная
- Node
- ԱՐԻ ՔԵԶ ՄՈՏԻՎԱՑՆԵՄ
Май 31, 2018 | 14:01
ԱՐԻ ՔԵԶ ՄՈՏԻՎԱՑՆԵՄ
Սովորելու, աշխատելու, ստեղծելու ուզարգանալուհամարպետքէկամք, նպատակասլացությունուցանկություն: Ժամանակակիցտերմինով՝մոտիվացիա: Հարցազրույցներիշարքիմիջովկպարզենք, թեինչնէոգևորումուսանողներին:
Ամենինչլավկլինի
Աննա Հարությունյան Արմենի
ք. Երևան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
«Հասարակայնության հետ կապեր և
հաղորդակցային տեխնոլոգիաներ»
մագիստրոսական ծրագիր 1-ին կուրս
Ինչպե՞սկներկայացնեքՁեզ` տպավորությունգործելուհամար:
Սա ամենաբարդ հարցն է: Ես ինքս իմ մասին խոսել կամ ինձ ներկայացնել չեմ սիրում. գտնում եմ, որ դա պետք է անեն ինձ շրջապատող մարդիկ: Բայց տպավորություն գործելու համար կարող եմ ասել, որ իմ երզանքն է եղել լինել ավիադիսպետչեր, փրկարար, որը կաշխատեր ավիավթարի դեպքի վայրում:
Ինչպիսի՞նեքԴուքսովորելուկամաշխատելուհարցում:
Այս պահին սովորելն ու աշխատելը իմ կյանքի հիմնական բաղկացուցիչներն են, ինչից ինքնին պարզ է, որ ամբողջ էներգիաս նվիրում եմ դրանց: Սովորել շատ եմ սիրում, բայց մի «վատ» սովորություն ունեմ. ոգևորությամբ սովորում եմ այն, ինչն ինձ հետաքրքիր է: Դեռ դպրոցական տարիներից ոչինչ չի կարողացել ինձ ստիպել սովորել այն առարկաները կամ թեմաները, որոնք ինձ հետաքրքիր չեն եղել: Իսկ աշխատելու հարցում ամենակարևորը թերևս այն միջավայրն է ու այն մարդիկ, ում հետ աշխատում եմ:
Ինչպե՞սկվերնագրեքՁերանցածճանապարհը:
«Թղթե ինքնաթիռներ՝ մեծ երազանքի ճանապարհին»
Ի՞նչդժվարություններկհիշեք, որհաղթահարելեքուավելիինքնավստահառաջշարժվել:
Անկեղծ ասած դժվարանում եմ հիշել լուրջ դժվարություններ, որոնք հաղթահարել եմ, ավելի շուտ դրանք եղել են մեծ կամ փոքր խնդիրներ, որոնք հաղթահարելուց հետո ավելի ինքնավստահ եմ սկսել առաջ շարժվել: Դրանցից երևի ամենահիշարժանը անցյալ տարի ավարտական կուրսում կատարածս աշխատանքներն էին. սկզբում մասնագիտական պրակտիկա անցա հայտնի ռադիոկայաններից մեկում, այնուհետև պաշտպանեցի դիպլոմային աշխատանքս իմ ամենասիրելի ոլորտներից մեկի մասին, ինչից հետո էլ գերազանց հանձնեցի ավարտական պետական քննությունս: Ինչևէ սրանք վերջին քայլերն են եղել, որոնք հաղթահարելուց հետո անշուշտ ավելի ինքնավստահ եմ դարձել:
Որո՞նքեն 3 ամենաթանկձեռքբերումները:
Ընկերներս, մասնագիտությունս, այն աշխատանքը, որով հիմա զբաղվում եմ:
Ի՞նչէըստՁեզմոտիվացիան:
Մոտիվացիան այն շարժիչ ուժն է, որը դրդում է անել այս կամ այն գործը, իսկ աշխատելու ընթացքում էլ հաճույք ստանալ կատարած աշխատանքից:
Կարևորո՞ւմեքարդյոքմոտիացված աշխատելըկամսովորելըևինչո՞ւ:
Այո միանշանակ, արդեն նշել են որ ինձ համար շատ կարևոր է սովորել այն, ինչն ինձ հետաքրքիր է, ինչից հաճույք եմ ստանում, ինչի համար էլ ամենակարևորը թերևս մոտիվացիան է: Այն կարևոր է նաև լավ արդյունքի հասնելու համար:
Ի՞նչըկամո՞վկարողէոգևորելՁեզ:
Գործնականում ամեն ինչը և բոլորը կարող են ոգևորել ինձ, կախված է իրավիճակից: Նույնիսկ եղանակը կարող է ոգևորել, տարօրինակ է, բայց օրինակ մռայլ անձրևային եղանակը ինձ ոգևուրում է: Շատ ոգևորվում եմ նաև հարազատ մարդկանց գովասանքներից, ընկերներիս հետ անցկացրած հաճելի ժամանակից, սիրելի երաժշտությունից, մի խոսքով ամեն ինչից՝ կախված իրավիճակից ու տրամադրությունից:
Ի՞նչկարգախոսովեքառաջնորդվումկյանքում:
Խոսքը ուժ ունի:
Ինչպե՞սկմոտիվացնեքդիմացինին:
«Անհնարին ոչինչ չկա»,- կասեմ ես դիմացինին:
Պատրաստեց
Միլենա Մովսեսյանը