Декабря 21, 2018 | 18:56
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Հանդիպման ընթացքում կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի բաժնի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Սոնա Հակոբյանը ներկայացրեց Ալցհեյմերի հիվանդության բնույթը, զարգացման հնարավոր ուղիներն, ախտանիշները և վերջին 3 ամիսներում տպագրված գիտական հոդվածներում առաջարկվող բուժման մեթոդները, մասնավորապես՝ պատվաստումների, հակաբիոտիկների, ՄԻԱՎ-ի դեմ կիրառվող դեղամիջոցների և հակաօքսիդանտների միջոցով։
Միջոցառման ընթացքում քննարկվեցին նաև այդ մեթոդների արդյունավետությունը, հավաստիությունն ու կլինիկական փորձարկման փուլի բարդությունները։
Հեղինակ՝ Անահիտ Շիրվանյան