Research puzzle
Դեկտեմբերի 12-ին ԵՊՀ կենսաբանոթյան ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր «Research puzzle» խորագրով սեմինար-քննարկում
![1545404165](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/S7sjQSazA9qh5uGSt7Am0isH2q.jpg?h=dec22bcf&itok=VjZaucbN)
Հանդիպման ընթացքում կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի բաժնի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Սոնա Հակոբյանը ներկայացրեց Ալցհեյմերի հիվանդության բնույթը, զարգացման հնարավոր ուղիներն, ախտանիշները և վերջին 3 ամիսներում տպագրված գիտական հոդվածներում առաջարկվող բուժման մեթոդները, մասնավորապես՝ պատվաստումների, հակաբիոտիկների, ՄԻԱՎ-ի դեմ կիրառվող դեղամիջոցների և հակաօքսիդանտների միջոցով։
Միջոցառման ընթացքում քննարկվեցին նաև այդ մեթոդների արդյունավետությունը, հավաստիությունն ու կլինիկական փորձարկման փուլի բարդությունները։
Հեղինակ՝ Անահիտ Շիրվանյան