- Главная
- Node
- ԵՊՀ ՀՀԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի «ԴԻՏԱՐԿԵԼՈՎ ՀԱԿԱՍԵՄԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Июля 24, 2019 | 14:52
Հասարակություն
ԵՊՀ ՀՀԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի «ԴԻՏԱՐԿԵԼՈՎ ՀԱԿԱՍԵՄԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը հուլիսի 10-11-ը Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Դիտարկելով հակասեմականությունը կրթության մեջ և կրթության միջոցով» համաժողովին ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը:
«Դիտարկելով հակասեմականությունը կրթության մեջ և կրթության միջոցով» («Addressing antisemitism in and through education») համաժողովին մասնակցում էին աշխարհի 27 երկրների ներկայացուցիչներ: Համաժողովի նպատակն էր կենտրոնացնել ուշադրությունը հակասեմականություն երևույթի վրա և կրթության միջոցով դրա դեմ պայքարելու քաղաքականություն մշակել:
Երկօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները ծանոթացան հակասեմականության ժամանակակից դրսևորումներին, ինչպես նաև ձեռք բերեցին գիտելիքներ գործնական այն հմտությունների վերաբերյալ, որոնք կարող են օգտակար լինել կրթության միջոցով բռնությունը, ծայրահեղականությունը և հակասեմականությունը կանխելու և դրա դեմ պայքարելու գործում:
Ինչպես նշեց Սուրեն Մանուկյանը, ելույթ ունեցողները շեշտում էին, որ կան մի քանի գործողություններ, որոնց կիրառումը կրթական ոլորտում էականորեն նվազեցնում է ինչպես հակասեմականության, այնպես էլ լայն իմաստով խտրականության, ատելության և անհանդուրժողականության առաջացման հավանականությունը: Ցանկացած դեպքում պետք է օգտագործել մոտեցումներ, որոնք հիմնված են լինելու մարդու իրավունքների գերակայության, փոխադարձ հարգանքի և ներառականության շեշտման վրա:
Նա նշեց նաև, որ անհրաժեշտ է ուսանողների մոտ զարգացնել քննական մտածողությունը, կարծրատիպերի, դավադրության տեսությունների և նախապաշարմունքների նկատմամբ կայունությունը, ինքնավերլուծության, բարդ հարցերը քննելու և դրանց արձագանքելու հմտությունները: Հակասեմականության դեմ պայքարի համար կարևոր տեղ է խաղում նաև Հոլոքոստի ժխտման անթույլատրելիությունը:
Համաժողովի մասնակիցներն այցելել են նաև Շոայի (հրեից ցեղասպանության) հուշարձան-թանգարան:
Մարի Ռաֆյան