Июня 20, 2024 | 16:00
Образование
Общество
Непрерывное образование
«Естествознание – это весело! Смотри, трогай, пробуй»: в ЕГУ прошёл ежегодный естественнонаучный семинар
Естественно-научный семинар «Естествознание – это весело! Смотри, трогай, пробуй», организованный по инициативе Центра непрерывного образования ЕГУ собрал под одной крышей учащихся 8-12 классов, предоставив им возможность самостоятельно выполнять практические работы и научные эксперименты и тем самым лучше представлять себе естественные науки.
Հանրակրթական ուսումնական հաստատություններում բնագիտական առարկաներն ուսումնասիրելիս միշտ չէ, որ աշակերտները հնարավորություն են ունենում ակտիվորեն մասնակցելու գործնական աշխատանքներին և կատարելու գիտափորձեր: Բնագիտական առարկաներն աշակերտների համար ավելի հասկանալի, մատչելի և գրավիչ դարձնելու նպատակով ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնն արդեն երկրորդ տարին կազմակերպում է ամառային բնագիտական աշխատարան, որի շրջանակում աշակերտները հնարավորություն են ստանում գիտափորձերի և գործնական աշխատանքների միջոցով հասկանալու, թե «ինչպես է գործում» մեզ շրջապատող աշխարհը։
Ծրագրի շրջանակում 8-12-րդ դասարանների դպրոցականները ԵՊՀ դասախոսների և ուսանողների օգնությամբ սովորեցին ինքնուրույն կատարել գործնական աշխատանքներ և գիտափորձեր «Ֆիզիկա», «Մոլեկուլյար ֆիզիկա», «Օրգանական քիմիա», «Անօրգանական քիմիա», «Աշխարհագրություն և երկրաբանություն», «Քարտեզագրություն և գեոմորֆոլոգիա» և «Կենսաբանություն» առարկաների շրջանակում:
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի մասնագիտական վերապատրաստման բաժնի գլխավոր մասնագետ Տաթևիկ Խաչատրյանը, խոսելով ծրագրի նպատակի և կարևորության մասին, նշեց. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ աշակերտները սովորաբար հնարավորություն չեն ունենում կատարելու գործնական, լաբորատոր աշխատանքներ, որոշեցինք լրացնել այդ բացը՝ համալսարանում կազմակերպելով բնագիտական աշխատարաններ: Նախորդ տարվա արդյունքների ամփոփումից հետո բազմաթիվ դրական արձագանքներ ստացանք և որոշեցինք նախաձեռնությունը դարձնել շարունակական: Այս տարի արդեն ունենք թարմացված և առավել հետաքրքիր ծրագիր»:
Աշակերտները, ԵՊՀ լաբորատորիաներում կատարելով փորձեր, սովորեցին, օրինակ, թե ինչ են լույսի բևեռացումը, օպտիկական մանրաթելը, ինչպես կարելի է տարբերել ՀՀ տարածքում աճող սնկերը, բարձրակարգ և ստորակարգ բույսերը, ինչպես տրիպան կապույտի բացառման թեստով գնահատել մարդու քաղցկեղածին բջիջների կենսունակությունը, ինչպես օճառացնող հեղուկի միջոցով բանանից անջատել ԴՆԹ-ն և այլն: Նմանօրինակ հետաքրիքր գիտափորձերը հնարավորություն ընձեռեցին նրանց առավել լավ ճանաչելու իրենց շրջապատող աշխարհը:
Խոսելով աշխատարանների և ընձեռված հնարավորությունների մասին՝ ծրագրի մասնակից Նատալի Բարսեղյանը պատմեց. «Վստահաբար կարող եմ ասել, որ մեծ հաճույքով նորից կմասնակցեմ աշխատարանին և խորհուրդ կտամ մասնակցել նաև ընկերներիս, քանի որ սա իսկապես լավ հնարավորություն է «շոշափելու» բնությունն ու հասկանալու դրա «աշխատանքի մեխանիզմը»: Դասերն անցնում են մտերմիկ, ուրախ միջավայրում, ինչը ոչ միայն նոր գիտելիքներ ստանալու, այլև լավ ընկերներ ձեռք բերելու հիանալի հնարավորություն է»:
Նշենք, որ երեքշաբաթյա աշխատարանի շրջանակում դպրոցականները համալսարան այցելեցին շաբաթական 2 օր՝ 3-4 ժամով: Բնագիտական առարկաների աշխատարանները ԵՊՀ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաները և լսարաններն էին։
Ամփոփելով բնագիտական աշխատարանի արդյունքները՝ մասնակիցները վերջում ստացան ավարտական հավաստագրեր։