Октября 25, 2024 | 13:32
Наука
Музей
Мероприятия
Конференция с участием музеологов, прибывших из-за рубежа
В Музее истории ЕГУ имени профессора Л. В. Гарибджаняна прошла конференция на тему «Музейный профессионализм и этика в трудные времена», посвященная проблемам сохранения культурного наследия.
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, կարևորելով այսօրինակ միջոցառումների կազմակերպումը, ընդգծեց, որ ԵՊՀ պատմության թանգարանն ակտիվորեն ներգրավվում է տարբեր միջոցառումներում, ինչի շնորհիվ ուսանողները հնարավորություն են ստանում համալսարանի գործընկերների միջոցով ձեռք բերելու նոր գիտելիքներ։
«Կարծում եմ, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում կառույցների ղեկավարների միջև, իրական արժեք են ստանում այսօրինակ միջոցառումների շնորհիվ, քանի որ հենց սա է բովանդակություն ձևավորելու ամենակարևոր միջոցը»,- մատնանշեց նա։
Աշխարհի տարբեր թանգարաններից և գիտահետազոտական կենտրոններից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Իրանից, Նորվեգիայից, Հյուսիսային Կորեայից ժամանած մասնագետները խմբային աշխատանքների միջոցով ուսանողներին ներկայացրին իրենց թանգարանագիտական փորձը, որը վերաբերում էր նաև արհեստական բանականության կիրառման էթիկական մոտեցմանը, թանգարանների աշխատակազմի պատրաստվածությանը պատերազմների, դժբախտ պատահարների ժամանակ։ Նրանք մասնավորապես շեշտադրեցին մշակութային ժառանգության պահպանման անգնահատելի դերը ողջ մարդկության համար։
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ պրոֆեսոր Լ․ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի և Թանգարանի միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) հայկական թանգարանների ազգային կոմիտեի կողմից:
Հայաստանի պատմության թանգարանի և Թանգարանի միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) հայկական թանգարանների ազգային կոմիտեի ջանքերով գիտաժողովը նախորդ երկու օրերին անցկացվել է Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ ելույթներով են հանդես եկել ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան փորձագետներ։